https://arm.sputniknews.ru/20260721/datakhazutjan-kyh-nerkajacrats-mijnvordutjuny-veraberum-e-narek-karapetjanin-pastaban-104872203.html
Դատախազության` ԿԸՀ ներկայացրած միջնորդությունը վերաբերում է Նարեկ Կարապետյանին. փաստաբան
Դատախազության` ԿԸՀ ներկայացրած միջնորդությունը վերաբերում է Նարեկ Կարապետյանին. փաստաբան
Sputnik Արմենիա
Փաստաբանը հիշեցրեց, որ սա այն վարույթն է, որ մի անգամ էլի եկել է ԿԸՀ, արտահերթ նիստ են գումարել, որի մասին ոչ ոք տեղեկացված չի եղել, հետո ԿԸՀ–ն տվյալ վարույթը... 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T15:14+0400
2026-07-21T15:14+0400
2026-07-21T16:30+0400
նարեկ կարապետյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
քրեական գործ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
պատգամավոր
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101945957_0:66:1281:786_1920x0_80_0_0_50eb8d04e48482828226cca78ea4345e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազության կողմից ԿԸՀ ներկայացրած միջնորդությունը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին և, ըստ էության, այն Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է։ Այդ մասին այսօր ԿԸՀ շենքի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով այսօր ԿԸՀ–ում մանդատների բաշխումից հետո կայանալիք նիստին, որի ժամանակ քննվելու է դատախազության միջնորդությունը։ Նա հիշեցրեց, որ սա այն վարույթն է, որ մի անգամ էլի եկել է ԿԸՀ, արտահերթ նիստ են գումարել, որի մասին ոչ ոք տեղեկացված չի եղել, հետո ԿԸՀ–ն տվյալ վարույթը հետ է ուղարկել` նշելով, որ այն իր տիրույթում չէ։ Նա նշեց, որ իրավաբաններով ցանկանում էին ժամանակ վերցնել` ծանոթանալու համար գործի նյութերին, սակայն Նարեկ Կարապետյանի դիրքորոշմն այլ էր` նա դեմ է եղել, որ ժամկետ վերցնեն։«Այս միջնորդությունը ոչ միայն օրենքի խախտում է, այլև Սահմանադրական դատարանի որոշման խախտում։ Անգամ միջազգային փորձում որևէ նման երևույթ չենք տեսնի։ Նարեկ Կարապետյանի վարույթը, ես հստակ կարող եմ ասել, որ իրավաբանության հետ որևէ առնչություն չի կարող ունենալ»,– ասաց Վարդևանյանը։Ըստ նրա` այս ամենն ուղղված է Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության խաթարմանը։ Վարդևանյանն ասաց, որ Նարեկ Կարապետյանը ԿԸՀ–ի այսօրվա նիստին ներկա չի լինի։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101945957_72:0:1208:852_1920x0_80_0_0_af8fc1359b0f4ed271ef49e359feb59f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, պատգամավոր, արամ վարդևանյան
նարեկ կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, պատգամավոր, արամ վարդևանյան
Դատախազության` ԿԸՀ ներկայացրած միջնորդությունը վերաբերում է Նարեկ Կարապետյանին. փաստաբան
15:14 21.07.2026 (Թարմացված է: 16:30 21.07.2026) Փաստաբանը հիշեցրեց, որ սա այն վարույթն է, որ մի անգամ էլի եկել է ԿԸՀ, արտահերթ նիստ են գումարել, որի մասին ոչ ոք տեղեկացված չի եղել, հետո ԿԸՀ–ն տվյալ վարույթը հետ է ուղարկել` նշելով, որ այն իր տիրույթում չէ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազության կողմից ԿԸՀ ներկայացրած միջնորդությունը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին և, ըստ էության, այն Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է։ Այդ մասին այսօր ԿԸՀ շենքի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով այսօր ԿԸՀ–ում մանդատների բաշխումից հետո կայանալիք նիստին, որի ժամանակ քննվելու է դատախազության միջնորդությունը։
Նա հիշեցրեց, որ սա այն վարույթն է, որ մի անգամ էլի եկել է ԿԸՀ, արտահերթ նիստ են գումարել, որի մասին ոչ ոք տեղեկացված չի եղել, հետո ԿԸՀ–ն տվյալ վարույթը հետ է ուղարկել` նշելով, որ այն իր տիրույթում չէ։
«Սա հերթական քաղաքական հետապնդման, միջամտության դեպք է։ Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է։ Թե ինչ քրեական վարույթ է, տեղյակ չեմ, սակայն փաստացի միջնորդությունը վերաբերում է Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելուն»,– ընդգծեց փաստաբանը։
Նա նշեց, որ իրավաբաններով ցանկանում էին ժամանակ վերցնել` ծանոթանալու համար գործի նյութերին, սակայն Նարեկ Կարապետյանի դիրքորոշմն այլ էր` նա դեմ է եղել, որ ժամկետ վերցնեն։
«Այս միջնորդությունը ոչ միայն օրենքի խախտում է, այլև Սահմանադրական դատարանի որոշման խախտում։ Անգամ միջազգային փորձում որևէ նման երևույթ չենք տեսնի։ Նարեկ Կարապետյանի վարույթը, ես հստակ կարող եմ ասել, որ իրավաբանության հետ որևէ առնչություն չի կարող ունենալ»,– ասաց Վարդևանյանը։
Ըստ նրա` այս ամենն ուղղված է Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության խաթարմանը։
Վարդևանյանն ասաց, որ Նարեկ Կարապետյանը ԿԸՀ–ի այսօրվա նիստին ներկա չի լինի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։