00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Հարցը փակված է». Աղվան Վարդանյանը վերցնում է պատգամավորական մանդատը

© Sputnik / Aram NersesyanԱղվան Վարդանյան
Աղվան Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2026
Բաժանորդագրվել
Աղվան Վարդանյանը չի ուզում, որ իր բացակայությամբ խնդիրներ ստեղծվեն խմբակցությունում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Անկուսակցական Աղվան Վարդանյանը, որը եղել է ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր և վերջին ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի ցուցակով, որոշել է վերցնել պատգամավորական մանդատը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Վարդանյանն ավելի վաղ ասել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին, լինեմ ընդդիմության մեջ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ես մանդատից կհրաժարվեմ»։

«Իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։ Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։ Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։ Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։ Այս փուլում իմ պարտքն է լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին»,– գրել է նա։

Հիշեցնենք` Աղվան Վարդանյանը եղել ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Լրահոս
0