https://arm.sputniknews.ru/20260716/miqajel-srbazann-ajcelel-e-tnajin-kalanqi-mej-gtnvvogh-bagrat-srbazanin-104714182.html
Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին
Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին
Sputnik Արմենիա
Մեկ ամիս առաջ Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T21:53+0400
2026-07-16T21:53+0400
2026-07-16T21:56+0400
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104713813_0:0:1182:665_1920x0_80_0_0_6ab74c4d9fcfbc0fe05cd9951c0367a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին։ Այդ մասին նշված է Բագրատ սրբազանի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Սրբազանն այս ընթացքում ազատության մեջ է։Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, ապա 2026 թ. հունիսի 18–ին տեղի ունեցած դատական նիստին որոշում կայացվեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104713813_0:0:1182:887_1920x0_80_0_0_689038b2e30f48c3dfd1fc3c4bc75fe9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին
21:53 16.07.2026 (Թարմացված է: 21:56 16.07.2026) Մեկ ամիս առաջ Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին։ Այդ մասին նշված է Բագրատ սրբազանի
ֆեյսբուքյան էջում։
«Հոգևոր և բանտակից եղբայրները… Միքայել սրբազանն այցելել է տնային կալանքի մեջ գտնվող Բագրատ սրբազանին»,–նշված է լուսանկարներին կից գրառման մեջ։
Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը
որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Սրբազանն այս ընթացքում ազատության մեջ է։
Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, ապա 2026 թ. հունիսի 18–ին տեղի ունեցած դատական նիստին որոշում կայացվեց Բագրատ սրբազանի տնային կալանքի ժամկետը
երկարաձգել 3 ամսով։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվեց 2025 թ. հունիսի 28–ին։