https://arm.sputniknews.ru/20260714/varchakan-datarany-merzhel-e-tashir-kapital-pby-i-hajcn-ynddem-hh-karavarutjan-104618679.html
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության
Sputnik Արմենիա
Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ քննության: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T18:54+0400
2026-07-14T18:54+0400
2026-07-14T18:55+0400
հայաստան
տաշիր
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Ընկերությունը կառավարության դեմ հայց էր ներկայացրել 2026 թվականի հուլիսի 1-ին` պահանջելով «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա որպես բացառիկ միջոց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելը ճանաչել իրավահարաբերության բացակայություն։ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։Հուլիսի կեսերին ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կլինի. Պետրոսյան
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տաշիր, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան
հայաստան, տաշիր, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության
18:54 14.07.2026 (Թարմացված է: 18:55 14.07.2026) Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ քննության:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ընկերությունը կառավարության դեմ հայց էր ներկայացրել 2026 թվականի հուլիսի 1-ին` պահանջելով «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա որպես բացառիկ միջոց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելը ճանաչել իրավահարաբերության բացակայություն։
«Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։