00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
8 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
26 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանի հետ առևտրի անկումը ռիսկ է Հայաստանի տնտեսության համար. Fitch-ի կանխատեսումը

© Sputnik / Виталий Белоусов Fitch Ratings
 Fitch Ratings - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2026
Բաժանորդագրվել
Որպես նոր ռիսկ նշվում են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում առկա բարդությունները, այդ թվում՝ արտոնյալ պայմաններով գազի մատակարարման դադարեցման ռիսկերը։ Իրանի հակամարտության հետ կապված ռիսկերը համեմատաբար փոքր են մնում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Fitch միջազգային վարկային գործակալությունը Հայաստանի վարկանիշը հաստատել է «BB» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ:
Որպես նոր և էական տնտեսական ռիսկ նշվում են Հայաստանից արտահանման 35%-ը կազմող մի շարք ապրանքների` դեպի Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները (պատրաստի, այսինքն՝ ոչ հումքային ապրանքների գծով այս տոկոսն է՛լ ավելի բարձր է - խմբ.): Որպես ռիսկ գործակալությունը նշում է նաև ռուսական կողմի հայտարարությունը գազի և ադամանդի (Հայաստանում գործող ադամանդագործական ձեռնարկությունների համար) արտոնյալ մատակարարումների հնարավոր դադարեցման մասին: Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի էներգասպառման 61%-ը բաժին է ընկնում գազին (ներառյալ ջերմային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը)։
«Fitch»–ը բարձրացրել է ՀՀ–ի վարկանիշը` «կայունից» դարձնելով «դրական». Փաշինյանի արձագանքը
Նշվում է, որ Հայաստանի տնտեսության համար ռիսկեր են ստեղծում Երևանի խոշորագույն առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններում դիվանագիտական լարվածության աճը:
Մյուս կողմից դեռ հստակ չէ, թե որքանով կազդի Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումները տնտեսության վրա: Նշվում է, որ երկրի բյուջեից, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ փորձագետներին ֆինանսական աջակցություն է տրամադրվում, սակայն դրա հետևանքների մասին գնահատականներ Fitch-ը չի տալիս:
Երկարաժամկետ հեռանկարում, Fitch-ի ակնկալիքներով, տնտեսական աճը կկայունանա 5%-ի մակարդակում՝ հաշվի առնելով Ամուլսարի ոսկու հանքի առաջիկա բացումը, TRIPP երթուղու կառուցման ակնկալվող մեկնարկը և, հեռանկարում, խաղաղության համաձայնագրի կնքումն ու Թուրքիայի հետ սահմանի բացումը։ Տնտեսության աճին կնպաստի նաև ակտիվությունը ՏՏ ոլորտում, այդ թվում՝ տվյալների կենտրոնի կառուցման զարգացման ծրագրերը, որտեղ ներդրումները կարող են հասնել երկրի ՀՆԱ-ի 12%-ին։
Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների համատեքստում նշվում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրվածհամաձայնագիրը զգալիորեն նվազեցրել է ռազմական էսկալացիայի ռիսկերը, սակայն խաղաղ բանակցությունների վերջնական ավարտը մնում է անորոշ, այդ թվում՝ հաշվի առնելով Հայաստանում սահմանադրական հանրաքվեի հավանականությունը (գործակալության վերլուծաբանների կարծիքով` այն կարող է տեղի ունենալ 2027 թվականին):
«Fitch»-ը պահպանել է Հայաստանի վարկանիշը որպես կայուն` իջեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
Ինչ վերաբերում է գնաճին, ապա Fitch-ն ակնկալում է, որ 2026 թվականին այն կմնա միջինը 4,4 %-ի մակարդակում, ինչից հետո աստիճանաբար կնվազի մինչև 3 %-ի մակարդակ: Գործակալությունը հիշեցնում է, որ հանրապետությունում գնաճը սկսել է մինչև Իրանում հակամարտության սկսվելը՝ կապված աշխարհում պարենամթերքի գնաճի, ինչպես նաև ծառայությունների ոլորտում գների աճի հետ: Ռուսաստան ապրանքների արտահանման սահմանափակումները կարող են հանգեցնել տեղական շուկայում մրգերի, բանջարեղենի և այլ ապրանքների շատանալուն, ինչը կհանգեցնի գնաճի մեղմացման: Գործակալությունն ակնկալում է, որ հանրապետության կենտրոնական բանկը ժամանակավորապես կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 %-ով՝ դարձնելով 6,75 %։
Fitch-ը կանխատեսում է, որ ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կդանդաղի մինչև 5,2%՝ 2025 թվականի 7,1% - ի դիմաց:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության պարտքին, ապա նշված է, որ 2025 թվականի վերջին այն նվազել է մինչև ՀՆԱ-ի 47,2%-ը (2024 թվականի 49,8%-ի համեմատ-խմբ.)։ Fitch-ի գնահատմամբ ՝ թեև կառավարությունն ավելացրել է բյուջետային ծախսերը (կենսաթոշակների և առողջապահական ապահովագրության գծով), սակայն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կմնա քիչ թե շատ կայուն, այդ թվում՝ տնտեսության և Կենտրոնական բանկի պահուստների աճի հաշվին (որոնք մայիսի վերջին կազմել են 5,9 մլրդ դոլար):
Հայաստանի բյուջեի պակասուրդը կաճի. Fitch-ի կանխատեսումը
Լրահոս
0