00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բյուջեի պակասուրդը կաճի. Fitch-ի կանխատեսումը

© Sputnik / Виталий БелоусовЛоготип рейтингового агентства Fitch Ratings
Логотип рейтингового агентства Fitch Ratings - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2025
Բաժանորդագրվել
Գործակալության կանխատեսմամբ` 2025-2027 թվականներին Հայաստանի զուտ արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի միջինը 28.4 %-ը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության տվյալներով` Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում «կայուն» է։
Ըստ կանխատեսումների` 2025-ին բյուջեի պակասուրդը կաճի մինչև ՀՆԱ-ի 5.4%-ը, իսկ 2026-27 թվականներին կկազմի միջինը 4.4%։ Ըստ կառավարության ծրագրի՝ մինչև 2030 թվականը պակասուրդը կկրճատվի մինչև 1%, սակայն Fitch-ը դա համարում է լավատեսական։
Fitch-ը Թուրքիայում 2024-ին միջինը 58 տոկոս գնաճ է ակնկալում, 2025-ին՝ 29 տոկոս
Նշվում է, որ 2025 թ․–ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.2%, իսկ միջին աճի կանխատեսումը մինչև 2027 թվականը պահպանվում է 4.7%-ի սահմանում։
Գործակալության կանխատեսմամբ` համախառն պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2025-ին կհասնի 51.3%-ի (2024-ին այն եղել է 48%)։ Իսկ մինչև 2027 թվականն այդ ցուցանիշը կարող է հասնել 54.2%-ի` համընկնելով «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին մակարդակին։
«2024-ին Ռուսաստանից Հայաստանով ԱՄԷ ոսկու վերարտահանման կտրուկ աճը՝ որպես ժամանակավոր գործոն, այլևս չկա։ 2025-ի առաջին 4 ամիսներին արտահանումը և ներմուծումը համապատասխանաբար նվազել են 60%–ով և 50%–ով։ Fitch-ը կանխատեսում է, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2025-ին կաճի մինչև ՀՆԱ-ի 4.6%-ը, այնուհետև 2026-27-ին միջինը կնվազի մինչև 4.4%, ինչը կրկին բարձր է «BB» երկրների 2%-անոց միջինից»,– հայտնում է գործակալությունը։
Fitch–ի տվյալներով` 2025-ի հունիսին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 4 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2024-ի վերջի համեմատ աճելով 12%-ով։
Նշվում է նաև արտաքին պարտքի բարձր մակարդակը՝ 2025-2027 թվականներին զուտ արտաքին պարտքը կկազմի ՀՆԱ-ի միջինը 28.4 %–ը։
Fitch-ը 2024 թվականին Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում
2025-ի առաջին կիսամյակում գնաճը Հայաստանում կազմել է 3.3%՝ համընկնելով ԿԲ-ի թիրախային միջակայքին։ Դրամավարկային քաղաքականության շրջանակում տոկոսադրույքները նվազեցվել են 225 բազիսային կետով՝ մինչև 6.75%։
Դոլարիզացիան մնում է բարձր՝ 2025-ի մայիսին ավանդների 47.6%–ը և վարկերի 32%–ը դոլարով է։ Սակայն այս ցուցանիշները զգալիորեն նվազել են 2014-ի թվականի համեմատ, երբ համապատասխանաբար կազմում էին 72% և 66%։
Լրահոս
0