https://arm.sputniknews.ru/20250127/fitch-y-pahpanel-e-hajastani-varkanishy-vorpes-kajun-ijecnelvov-hna-i-atshi-kankhatesumy-85163917.html
«Fitch»-ը պահպանել է Հայաստանի վարկանիշը որպես կայուն` իջեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
«Fitch»-ը պահպանել է Հայաստանի վարկանիշը որպես կայուն` իջեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
Sputnik Արմենիա
Գործակալության փորձագետները բացասական են համարում բյուջեի զգալի դեֆիցիտը համեմատելի երկրների նկատմամբ, ֆինանսական հատվածի բարձր դոլարացումը և արտաքին քաղաքական... 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T14:22+0400
2025-01-27T14:22+0400
2025-01-27T14:22+0400
հայաստան
տնտեսություն
fitch
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47753244_110:0:1543:806_1920x0_80_0_0_68e368a0453222c4b372059b984c72f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը պահպանել է Հայաստանի կայուն վարկանիշը՝ նվազեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։Ազգային և արտասահմանյան արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները պահպանվել են «BB-» մակարդակում, կարճաժամկետը` մնացել «B» մակարդակում, իսկ երկրի առավելագույն վարկանիշը՝ «BB» մակարդակում:Նշվում է, որ Հայաստանի վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամտի և կառավարման ցուցանիշների համապատասխանությունը համեմատելի երկրների հետ, կայուն աճի հեռանկարները և մակրոտնտեսական քաղաքականության հուսալի համակարգը:«Fitch»-ի գնահատականների համաձայն՝ ՀՀ տնտեսությունը նախորդ տարի աճել է 6%-ով՝ 2023-ին 8,3%-ով և 2022-ին 12,6%-ով ավելանալուց հետո:2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,5%-ից իջեցվել է մինչև 4,8%, հաշվի առնելով, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականի առաջին եռամսյակից հետաձգվել է առնվազն 2025 թվականի չորրորդ եռամսյակ։ 2026 թվականին, «Fitch»-ի գնահատականներով, երկրի տնտեսական աճն էլ ավելի կդանդաղի՝ մինչև 4,5 տոկոս։Փորձագետները կանխատեսում են, որ գնաճը երկրում 2025-2026 թվականներին միջինը կկազմի 3,3 տոկոս։Նշվում է նաև, որ այս տարվա հունվարից գնաճի միջնաժամկետ թիրախային ցուցանիշը 3% է՝ 1 տոկոսային կետի թույլատրելի շեղումով։ «Fitch»-ը նաև ակնկալում է, որ Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի 49,7%-ից մինչև 2026 թվականի վերջ կաճի մինչև 55%, ինչը համահունչ է համեմատելի երկրների համար կանխատեսվող ցուցանիշներին, միևնույն ժամանակ պարտքի դինամիկան զգալիորեն արտարժութային ռիսկի է հակված:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47753244_0:0:1075:806_1920x0_80_0_0_9cae30c91d36fb128c76f551f24bc6c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, fitch
հայաստան, տնտեսություն, fitch
«Fitch»-ը պահպանել է Հայաստանի վարկանիշը որպես կայուն` իջեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
Գործակալության փորձագետները բացասական են համարում բյուջեի զգալի դեֆիցիտը համեմատելի երկրների նկատմամբ, ֆինանսական հատվածի բարձր դոլարացումը և արտաքին քաղաքական ռիսկերը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը պահպանել է Հայաստանի կայուն վարկանիշը՝ նվազեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։
Ազգային և արտասահմանյան արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները պահպանվել են «BB-» մակարդակում, կարճաժամկետը` մնացել «B» մակարդակում, իսկ երկրի առավելագույն վարկանիշը՝ «BB» մակարդակում:
Նշվում է, որ Հայաստանի վարկանիշն արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամտի և կառավարման ցուցանիշների համապատասխանությունը համեմատելի երկրների հետ, կայուն աճի հեռանկարները և մակրոտնտեսական քաղաքականության հուսալի համակարգը:
Միևնույն ժամանակ, գործակալության վերլուծաբանները բացասական են համարում այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսության փոքր մասշտաբը, բյուջեի զգալի դեֆիցիտը համեմատելի երկրների նկատմամբ, ֆինանսական հատվածի բարձր դոլարացումը և արտաքին քաղաքականության ռիսկերը։
«Fitch»-ի գնահատականների համաձայն՝ ՀՀ տնտեսությունը նախորդ տարի աճել է 6%-ով՝ 2023-ին 8,3%-ով և 2022-ին 12,6%-ով ավելանալուց հետո:
2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,5%-ից իջեցվել է մինչև 4,8%, հաշվի առնելով, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը 2025 թվականի առաջին եռամսյակից հետաձգվել է առնվազն 2025 թվականի չորրորդ եռամսյակ։ 2026 թվականին, «Fitch»-ի գնահատականներով, երկրի տնտեսական աճն էլ ավելի կդանդաղի՝ մինչև 4,5 տոկոս։
Փորձագետները կանխատեսում են, որ գնաճը երկրում 2025-2026 թվականներին միջինը կկազմի 3,3 տոկոս։
Նշվում է նաև, որ այս տարվա հունվարից գնաճի միջնաժամկետ թիրախային ցուցանիշը 3% է՝ 1 տոկոսային կետի թույլատրելի շեղումով։ «Fitch»-ը նաև ակնկալում է, որ Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի 49,7%-ից մինչև 2026 թվականի վերջ կաճի մինչև 55%, ինչը համահունչ է համեմատելի երկրների համար կանխատեսվող ցուցանիշներին, միևնույն ժամանակ պարտքի դինամիկան զգալիորեն արտարժութային ռիսկի է հակված: