https://arm.sputniknews.ru/20260710/qpakan-davit-arushanjann-el-chi-vercni-patgamavvorakan-mandaty-104465958.html
ՔՊ–ական Դավիթ Առուշանյանն էլ չի վերցնի պատգամավորական մանդատը
ՔՊ–ական Դավիթ Առուշանյանն էլ չի վերցնի պատգամավորական մանդատը
Sputnik Արմենիա
Առուշանյանը նման որոշում է կայացրել, քանի որ «իր համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ»։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T16:31+0400
2026-07-10T16:31+0400
2026-07-10T16:31+0400
դավիթ առուշանյան
մարզպետ
շիրակի մարզ
մանդատ
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49616642_0:0:1280:721_1920x0_80_0_0_fd093eb5ab5d90c30993556c84bdbcf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Առուշանյանն էլ է հրաժարվել ԱԺ պատգամավորի իր մանդատից։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին մանդատը չվերցնելու մասին հայտարարել է ՔՊ նախընտրական ցուցակում 50-րդ համարով ընտրություններին մասնակցած Վաղարշակ Հակոբյանը, ինչպես նաև 61-րդ համարով մասնակցած Տավրոս Սափեյանը։ Նշենք, որ Դավիթ Առուշանյանը կուսակցության ընտրական ցուցակով 67-րդ համարն էր։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի որոշման՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49616642_123:0:1275:864_1920x0_80_0_0_24778abeb8dc5613b9c594c601df4d28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ առուշանյան, մարզպետ, շիրակի մարզ, մանդատ, պատգամավոր
դավիթ առուշանյան, մարզպետ, շիրակի մարզ, մանդատ, պատգամավոր
ՔՊ–ական Դավիթ Առուշանյանն էլ չի վերցնի պատգամավորական մանդատը
Առուշանյանը նման որոշում է կայացրել, քանի որ «իր համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ»։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Առուշանյանն էլ է հրաժարվել ԱԺ պատգամավորի իր մանդատից։ Այս մասին նա հայտնել է
«Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին մանդատը չվերցնելու մասին հայտարարել է ՔՊ նախընտրական ցուցակում 50-րդ համարով ընտրություններին մասնակցած Վաղարշակ Հակոբյանը, ինչպես նաև 61-րդ համարով մասնակցած Տավրոս Սափեյանը։
Նշենք, որ Դավիթ Առուշանյանը կուսակցության ընտրական ցուցակով 67-րդ համարն էր։
«Հրաժարվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Շիրակի մարզպետ։ Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի»,– հայտնել է Առուշանյանը։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի որոշման՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։