https://arm.sputniknews.ru/20260709/inchpes-e-pashinjann-ardzaganqel-rus-prankerneri-u-eahk-glkhavvor-qartughari-zrujcin-104419759.html
Ինչպես է Փաշինյանն արձագանքել ռուս պրանկերների ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցին
Ինչպես է Փաշինյանն արձագանքել ռուս պրանկերների ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցին
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշեց, թե մենք միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք... 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T15:45+0400
2026-07-09T15:45+0400
2026-07-09T17:31+0400
նիկոլ փաշինյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
կաթողիկոս
հայ առաքելական եկեղեցի
ֆերիդուն սինիրլիօղլու
պրանկերներ
եահկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104270635_0:0:2765:1555_1920x0_80_0_0_d7b0c7f05f81250da04dd304eb893b76.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ մի կերպ չմեկնաբանեց ռուս պրանկերների և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցը։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին, թե ինչ կարծիք ունի Փաշինյանը զրույցի և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ կաթողիկոսին փոխելու հարցում հայտնած աջակցության մասին։Ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, թե մենք` հայերս, միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք մրցակցին են հաղթում։Հիբրիդային պատերազմ և դիվերսիա. Շարմազանովը` թուրք պաշտոնյայի ակամա խոստովանության մասինՓաշինյանը նաև առաջարկեց, որ նույն պրանկերները մի անգամ էլ կաթողիկոսի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից զանգահարեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։Հիշեցնենք՝ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ռուս հայտնի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, խոսել նրա հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, վերջինս էլ, վստահ լինելով, թե Փաշինյանի հետ է խոսում, իր աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104270635_0:0:2729:2047_1920x0_80_0_0_8ad8cb39292e52ad09298f378d08133a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, ֆերիդուն սինիրլիօղլու, պրանկերներ, եահկ
նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի, ֆերիդուն սինիրլիօղլու, պրանկերներ, եահկ
Ինչպես է Փաշինյանն արձագանքել ռուս պրանկերների ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցին
15:45 09.07.2026 (Թարմացված է: 17:31 09.07.2026) Փաշինյանը նշեց, թե մենք միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք մրցակցին են հաղթում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ մի կերպ չմեկնաբանեց ռուս պրանկերների և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցը։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին, թե ինչ կարծիք ունի Փաշինյանը զրույցի և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ կաթողիկոսին փոխելու հարցում հայտնած աջակցության մասին։
Ի պատասխան ՀՀ վարչապետը նշեց, թե մենք` հայերս, միշտ չափազանց շատ ենք կենտրոնանում անձի ազգության վրա, անգամ սպորտային հաղթանակների մասին խոսելիս հատուկ շեշտադրում է արվում, թե թուրք մրցակցին են հաղթում։
Հիբրիդային պատերազմ և դիվերսիա. Շարմազանովը` թուրք պաշտոնյայի ակամա խոստովանության մասինՓաշինյանը նաև առաջարկեց, որ նույն պրանկերները մի անգամ էլ կաթողիկոսի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից զանգահարեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ռուս հայտնի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը
զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, խոսել նրա հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, վերջինս էլ, վստահ լինելով, թե Փաշինյանի հետ է խոսում, իր աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու հարցում։