00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին` հեռացնելու կաթողիկոսին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն. արխիվային լուսանկար  - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել, թե պատրաստ է օգնել Հայաստանի գործող իշխանություններին՝ գահընկեց անելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ռուսաստանի Առաջին ալիքի «պրանկերներ» Վովանը և Լեքսուսը նկարահանման տաղավարից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, ներկայացել` իբր խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում»,- Փաշինյանի անունից ասել են զանգահարող պրանկերները։
Ի պատասխան Սինիրլիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով, միաժամանակ հարց է ուղղել, թե Փաշինյանն իսկապես կարո՞ղ է դա անել, կարո՞ղ է փոխել կաթողիկոսին։
«Ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը»,- ասել է պրանկերը։
«Լավ, ես ամեն ինչ կանեմ»,- խոստացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
Նա մտածել է, թե զրուցում է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0