https://arm.sputniknews.ru/20260708/hibridajin-paterazm-ev-diversia-sharmazanvovy-turq-pashtvonjaji-akama-khvostvovanutjan-masin-104370825.html
Հիբրիդային պատերազմ և դիվերսիա. Շարմազանովը` թուրք պաշտոնյայի ակամա խոստովանության մասին
Հիբրիդային պատերազմ և դիվերսիա. Շարմազանովը` թուրք պաշտոնյայի ակամա խոստովանության մասին
Sputnik Արմենիա
ՀՀԿ խոսնակը կարծում է, որ բոլորը, ում համար Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հոգևոր զգացմունքներն առաջնային արժեքներ են, պետք է... 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T20:27+0400
2026-07-08T20:27+0400
2026-07-08T20:27+0400
էդուարդ շարմազանով
պրանկերներ
նիկոլ փաշինյան
եահկ
հայ առաքելական եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449076_0:84:1600:984_1920x0_80_0_0_14d68ae92b58ef4b1619ddd61b167fb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հիբրիդային պատերազմի վառ օրինակ և դիվերսիա` Հայ առաքելական եկեղեցու, հայ ժողովրդի հոգևոր զգացմունքների ու նաև Հայաստանի Հանրապետության դեմ. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է բնորոշել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի խոստումը` օգնել հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդաշարի հեղինակներ, պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին և նրա հետ խոսել Փաշինյանի անունից` զրույցի ընթացքում նրանից խոստում կորզելով, որ պատրաստ է աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած արշավին ու գործողություններին: Թուրք պաշտոնյան, հավատալով, որ խոսում է Փաշինյանի հետ, ասել է. «Ես կանեմ ամեն հնարավորը»։Էդուարդ Շարմազանովի խոսքով` եվրոպացի պաշտոնյայի այս արտահայտություննուղիղ միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ուղիղ հարված` պետության ու եկեղեցու ինքնիշխանությանը։ ՀՀԿ խոսնակը կարծում է, որ բոլորը, ում համար Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հոգևոր զգացմունքները առաջնային արժեքներ են, պետք է խստագույնս դատապարտեն և արշավ սկսեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին պաշտոնանկ անելու նպատակով։ «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը` անկախ ազգությունից, ի պաշտոնե պետք է զբաղվի միջազգային անվտանգային հարցերով, այլ ոչ թե ժողովրդավարության հիմնարար սկզբունքի` իշխանությունների տարանջատման սկզբունքի, կրոնի և խղճի ազատության սկզբունքի ոտնահարմամբ։ Սա նաև ուղիղ հարված է ԵԱՀԿ միջազգային հեղինակությանը, և հենց ԵԱՀԿ-ն պիտի սրան խստագույնս գնահատական տա»,– շեշտում է ՀՀԿ խոսնակը։Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և նրա համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի խոսակցության վերոհիշյալ հատվածը լայն հանրությանը հայտնի է դարձել միայն հաղորդման անոնսից։ Հաղորդման ամբողջական տարբերակը ОРТ-ով եթեր կհեռարձակվի այսօր ուշ երեկոյան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449076_88:0:1512:1068_1920x0_80_0_0_06ac350bd4f1472811f1f9be56e7843b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով, պրանկերներ, նիկոլ փաշինյան, եահկ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
էդուարդ շարմազանով, պրանկերներ, նիկոլ փաշինյան, եահկ, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Հիբրիդային պատերազմ և դիվերսիա. Շարմազանովը` թուրք պաշտոնյայի ակամա խոստովանության մասին
ՀՀԿ խոսնակը կարծում է, որ բոլորը, ում համար Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հոգևոր զգացմունքներն առաջնային արժեքներ են, պետք է խստագույնս դատապարտեն և արշավ սկսեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին պաշտոնանկ անելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հիբրիդային պատերազմի վառ օրինակ և դիվերսիա` Հայ առաքելական եկեղեցու, հայ ժողովրդի հոգևոր զգացմունքների ու նաև Հայաստանի Հանրապետության դեմ. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է բնորոշել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի խոստումը` օգնել հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդաշարի հեղինակներ, պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին և նրա հետ խոսել Փաշինյանի անունից` զրույցի ընթացքում նրանից
խոստում կորզելով, որ պատրաստ է աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած արշավին ու գործողություններին: Թուրք պաշտոնյան, հավատալով, որ խոսում է Փաշինյանի հետ, ասել է. «Ես կանեմ ամեն հնարավորը»։
Էդուարդ Շարմազանովի խոսքով` եվրոպացի պաշտոնյայի այս արտահայտություննուղիղ միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ուղիղ հարված` պետության ու եկեղեցու ինքնիշխանությանը։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն վարկածը, որ եկեղեցու դեմ արշավը նախաձեռնվել է թուրք-ադրբեջանական, միգուցե նաև այլ կենտրոններում, և սա հայկական օրակարգ չէ։ Սա պարզապես ներմուծված օրակարգ է, որն աստիճանաբար բացահայտվում է։ Եթե 1.5 տարի առաջ Փաշազադեն էր դրա մասին խոսում, հիմա մենք տեսնում ենք, որ է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն է բացահայտ խոսում է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու մասին»,– նկատում է Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը կարծում է, որ բոլորը, ում համար Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հոգևոր զգացմունքները առաջնային արժեքներ են, պետք է խստագույնս դատապարտեն և արշավ սկսեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին պաշտոնանկ անելու նպատակով։
«ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը` անկախ ազգությունից, ի պաշտոնե պետք է զբաղվի միջազգային անվտանգային հարցերով, այլ ոչ թե ժողովրդավարության հիմնարար սկզբունքի` իշխանությունների տարանջատման սկզբունքի, կրոնի և խղճի ազատության սկզբունքի ոտնահարմամբ։ Սա նաև ուղիղ հարված է ԵԱՀԿ միջազգային հեղինակությանը, և հենց ԵԱՀԿ-ն պիտի սրան խստագույնս գնահատական տա»,– շեշտում է ՀՀԿ խոսնակը։
Նշենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի և նրա համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի խոսակցության վերոհիշյալ հատվածը լայն հանրությանը հայտնի է դարձել միայն հաղորդման անոնսից։
Հաղորդման ամբողջական տարբերակը ОРТ-ով եթեր կհեռարձակվի այսօր ուշ երեկոյան։