https://arm.sputniknews.ru/20260708/vor-pulum-e-hajastaniran-razmavarakan-gvortsynkerutjan-hamadzajnagiry-despani-pataskhany-104354908.html
Ո՞ր փուլում է Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. դեսպանի պատասխանը
Ո՞ր փուլում է Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. դեսպանի պատասխանը
Sputnik Արմենիա
Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T13:00+0400
2026-07-08T13:00+0400
2026-07-08T13:41+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
խալիլ շիրղոլամի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104123515_0:67:1280:787_1920x0_80_0_0_d4fa52ea0618baa2b540a3d832569ab5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի տեքստը նախապատրաստման և համաձայնեցման փուլում է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։Երևանը հուսով է, որ Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը ժամանակին կավարտվիԴեսպանն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումը թույլ կտա երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի։Շիրղոլամին ասաց, որ Իրանն իր կողմից վճռական քայլեր է ձեռնարկում փաստաթղթի ստորագրման համար։ Նա հույս հայտնեց, որ սեղմ ժամկետում համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի կբերվի, կհամաձայնեցվի, որից հետո Իրանը սիրով հյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ փաստաթղթի ստորագրման համար։Հիշեցնենք` փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կստորագրվի ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104123515_72:0:1209:853_1920x0_80_0_0_fb9c0520c54b6af99d416363b987bf16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի, նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի, նիկոլ փաշինյան
Ո՞ր փուլում է Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. դեսպանի պատասխանը
13:00 08.07.2026 (Թարմացված է: 13:41 08.07.2026) Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի տեքստը նախապատրաստման և համաձայնեցման փուլում է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
Դեսպանն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումը թույլ կտա երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի։
«Ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ-իրանական գործընկերությունը ինստիտուցիոնալացնելու մեր ցանկությունն ու կամքը շատ լուրջ են և վճռական: Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես նշել էր այս հարցի կարևորությունն ու շուտափույթ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,- նշեց դեսպանը։
Շիրղոլամին ասաց, որ Իրանն իր կողմից վճռական քայլեր է ձեռնարկում փաստաթղթի ստորագրման համար։ Նա հույս հայտնեց, որ սեղմ ժամկետում համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի կբերվի, կհամաձայնեցվի, որից հետո Իրանը սիրով հյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ փաստաթղթի ստորագրման համար։
Հիշեցնենք` փետրվարին
Շիրղոլամին հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կստորագրվի ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ: