https://arm.sputniknews.ru/20260702/erevany-husvov-e-vor-iranhajastan-elektrahaghvordman-gtsi-karucumy-zhamanakin-kavartvi-104109526.html
Երևանը հուսով է, որ Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը ժամանակին կավարտվի
Երևանը հուսով է, որ Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը ժամանակին կավարտվի
Sputnik Արմենիա
Էլեկտրահաղորդման գիծը պետք է մասամբ շահագործման հանձնվեր գարնանը, սակայն աշխատանքները հետաձգվեցին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T20:49+0400
2026-07-02T20:49+0400
2026-07-02T20:56+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325400_0:84:1600:984_1920x0_80_0_0_a33d2b5097b3e23e52507d7556bb08cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ քննարկել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ՏԿԵՆ էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը հունիսի 15-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։Նշվում է, որ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ– Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով: Իրանը Հայաստան գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում (հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում) այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում։ Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծերի միջոցով։Կառուցվող (ու երկար քննարկված) 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը հարկավոր է փոխհոսքի ծավալների ավելացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ու «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակում տարանցումն ընդլայնելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/19/82325400_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fd1e5d552fc1a269be60254f9ad69b4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Երևանը հուսով է, որ Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը ժամանակին կավարտվի
20:49 02.07.2026 (Թարմացված է: 20:56 02.07.2026) Էլեկտրահաղորդման գիծը պետք է մասամբ շահագործման հանձնվեր գարնանը, սակայն աշխատանքները հետաձգվեցին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ քննարկել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
ՏԿԵՆ էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը հունիսի 15-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում
ասել էր, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։
«Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կապալառու «Սանիր» կազմակերպությունը ծրագիրը ժամանակին և պատշաճ կերպով կհասցնի ավարտին»,– ասված է գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում։
Նշվում է, որ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային
մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ– Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով: Իրանը Հայաստան գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում (հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում) այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում։ Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծերի միջոցով։
Կառուցվող (ու երկար քննարկված) 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը հարկավոր է փոխհոսքի ծավալների ավելացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ու «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակում տարանցումն ընդլայնելու համար։