https://arm.sputniknews.ru/20260211/hhiran-razmavarakan-pajmanagir-kstvoragrvi-tehranum-pashinjani-ajci-zhamanak-despan-98711549.html
ՀՀ–Իրան ռազմավարական պայմանագիր կստորագրվի Թեհրանում` Փաշինյանի այցի ժամանակ. դեսպան
ՀՀ–Իրան ռազմավարական պայմանագիր կստորագրվի Թեհրանում` Փաշինյանի այցի ժամանակ. դեսպան
Sputnik Արմենիա
ՀՀ–ում Իրանի դեսպանը նկատել է, որ 2025թ. երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով։ 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T22:16+0400
2026-02-11T22:16+0400
2026-02-11T22:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
հայաստան
հուշագիր
նիկոլ փաշինյան
խալիլ շիրղոլամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97737408_6:0:2267:1272_1920x0_80_0_0_ad6ce622847d30c763bb20d1f2149e27.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։Դեսպանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի։ՀՀ–ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ 2025թ. երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով: Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025թ. օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանի այցն էր Երևան։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում Իրանի հետ հարաբերություններն անվանել է ռազմավարական և ընդգծել՝ բարձր է գնահատում դրանց շարունակական զարգացումն ու խորացումը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97737408_511:0:2207:1272_1920x0_80_0_0_10b70b486f892eec787061b8b4f38bb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հայաստան, հուշագիր, նիկոլ փաշինյան, խալիլ շիրղոլամի
իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, հայաստան, հուշագիր, նիկոլ փաշինյան, խալիլ շիրղոլամի
ՀՀ–Իրան ռազմավարական պայմանագիր կստորագրվի Թեհրանում` Փաշինյանի այցի ժամանակ. դեսպան
22:16 11.02.2026 (Թարմացված է: 22:39 11.02.2026) ՀՀ–ում Իրանի դեսպանը նկատել է, որ 2025թ. երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում: Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի։
«Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի շարունակականության դրսևորումն է»,– նշել է Խալիլ Շիրղոլամին։
ՀՀ–ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ 2025թ. երկու երկրների միջև պատմական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները լի էին դրական իրադարձություններով: Երկու երկրների պաշտոնյաների կարևոր փոխադարձ այցեր են տեղի ունեցել, որոնց գագաթնակետը 2025թ. օգոստոսին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանի այցն էր Երևան։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում Իրանի հետ հարաբերություններն անվանել է ռազմավարական և ընդգծել՝ բարձր է գնահատում դրանց շարունակական զարգացումն ու խորացումը: