https://arm.sputniknews.ru/20260708/kandazi-ev-mjusneri-gvortsvov-nisty-hetadzgvec-harcaqnnutjunneri-puly-teghapvokhvec-104370627.html
Կանդազի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. հարցաքննությունների փուլը տեղափոխվեց
Կանդազի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. հարցաքննությունների փուլը տեղափոխվեց
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա մեղադրյալների էլեկտրոնային սարքավորումները դատարանը չկարողացավ վերադարձնել, քանի որ իրենց չի ներկայացվել։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T17:01+0400
2026-07-08T17:01+0400
2026-07-08T17:26+0400
արթուր ավանեսյան (կանդազ)
դատարան
միջնորդություն
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103848539_0:0:911:512_1920x0_80_0_0_ed03d30841d110c220e09d5aa3395960.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, և ևս 2 մեղադրյալի գործով դատական նիստը հետաձգվեց. հարցաքննությունների փուլը տեղափոխվեց։Նշենք, որ հունիսի 25-ին դատարանը որոշել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի` Կանդազի կալանքը փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։Դատական նիստի սկզբում հանրային մեղադրողը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ, ըստ իր պնդման, Արթուր Ավանեսյանը, ինչպես նաև գործող անցնող մեղադրյալներ Արթուր Իսկանդարյանն ու Գեղամ Զաքարյանը խոսում են նախընտրական գործընթացներից։Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց պաշտպանական կողմից` արդյոք որպես արդարացում ինչ–որ բան ցանկանում են ասել, թե ոչ։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը շեշտեց` ոչինչ չի ցանկանում ասել, միայն խնդրեց պահպանել ձայնագրությունները` հետագա նիստերին հարցաքննությունների ժամանակ գուցե միացնեն և հարցեր տան։Դատավորը նաև հարցաքննության փուլի մասին հայտնեց, սակայն Ֆերոյանը շեշտեց` և՛ իր պաշտպանյալը, և՛ մյուս մեղադրյալները մյուս դատական նիստին ավելի պատրաստ կլինեն հարցաքննության։Դադոյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ նախորդ նիստին պաշտպանական կողմը խնդրել էր վերադարձնել մեղադրյալների էլեկտրոնային սարքերը։ Ընդգծեց` դրանք դատարանին չեն ներկայացվել, ուստի կարող են այդ հարցով դիմել քննիչին։Հաջորդ դատական նիստը կայանալու է օգոստոսի 12-ին, ժամը 15։00-ին։ Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը միացել էր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է` ըստ պաշտոնական հաղորդագրության` ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։Ավանեսյանը գտնվում էր «Վարդաշեն» ՔԿՀ–ում։ Նրա կալանքի վերաբերյալ բողոք էր ներկայացվել վերաքննիչ դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103848539_42:0:807:574_1920x0_80_0_0_261aa272850be1183a9d2d722db6ba40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր ավանեսյան (կանդազ), դատարան, միջնորդություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
արթուր ավանեսյան (կանդազ), դատարան, միջնորդություն, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Կանդազի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. հարցաքննությունների փուլը տեղափոխվեց
17:01 08.07.2026 (Թարմացված է: 17:26 08.07.2026) Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա մեղադրյալների էլեկտրոնային սարքավորումները դատարանը չկարողացավ վերադարձնել, քանի որ իրենց չի ներկայացվել։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, և ևս 2 մեղադրյալի գործով դատական նիստը հետաձգվեց. հարցաքննությունների փուլը տեղափոխվեց։
Նշենք, որ հունիսի 25-ին
դատարանը որոշել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի` Կանդազի կալանքը փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Դատական նիստի սկզբում հանրային մեղադրողը ձայնագրություններ հրապարակեց, որտեղ, ըստ իր պնդման, Արթուր Ավանեսյանը, ինչպես նաև գործող անցնող մեղադրյալներ Արթուր Իսկանդարյանն ու Գեղամ Զաքարյանը խոսում են նախընտրական գործընթացներից։
Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց պաշտպանական կողմից` արդյոք որպես արդարացում ինչ–որ բան ցանկանում են ասել, թե ոչ։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը շեշտեց` ոչինչ չի ցանկանում ասել, միայն խնդրեց պահպանել ձայնագրությունները` հետագա նիստերին հարցաքննությունների ժամանակ գուցե միացնեն և հարցեր տան։
Դատավորը նաև հարցաքննության փուլի մասին հայտնեց, սակայն Ֆերոյանը շեշտեց` և՛ իր պաշտպանյալը, և՛ մյուս մեղադրյալները մյուս դատական նիստին ավելի պատրաստ կլինեն հարցաքննության։
«Մենք քննարկել ենք` պաշտպաններով այս հարցը, և տակտիկական տեսանկյունից ցուցմունք տալու ցանկություն կա, ինչպես ի սկզբանե ասել ենք։ Մի փոքր նախապատրաստվելու անհրաժեշտություն կա, հաջորդ նիստին, վստահաբար, պատրաստ ենք հարցաքննության»,– ասաց փաստաբանը։
Դադոյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ նախորդ նիստին պաշտպանական կողմը խնդրել էր վերադարձնել մեղադրյալների էլեկտրոնային սարքերը։ Ընդգծեց` դրանք դատարանին չեն ներկայացվել, ուստի կարող են այդ հարցով դիմել քննիչին։
Հաջորդ դատական նիստը կայանալու է օգոստոսի 12-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին
բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը միացել էր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա
ձերբակալվել է` ըստ պաշտոնական հաղորդագրության` ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին
Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավանեսյանը գտնվում էր «Վարդաշեն» ՔԿՀ–ում։ Նրա կալանքի վերաբերյալ բողոք էր ներկայացվել վերաքննիչ դատարան։