00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փողոցային պայքար լինելու է մեկ անգամ և վերջնական․ Սամվել Կարապետյան

© 24NewsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Մանդատները վերցնելու հարցում դերակատարում է ունեցել ոչ միայն ընտրողների կողմից եկած ազդակը, այլև այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Իշխանափոխություն անպայման լինելու է, բայց դրան պետք է հասնել աստիճանաբար, քայլ առ քայլ։ Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում փողոցային պայքարը երկիրը ցնցումների մեջ էր դնելու, դրա համար էլ որոշեցին վերցնել ԱԺ պատգամավորական մանդատներն ու գնալ օրինական ճանապարհով։
Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի` ընտրողների կողմից ևս ազդակ են ստացել այս որոշումը կայացնելուց առաջ, բայց կարևոր դերակատարում ունեցավ այն հաշվարկը, որ սա ամենակարճ ճանապարհն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։
Սամվել Կարապետյանը վստահ է, որ իրենց որոշումը որևէ կերպ չի նշանակում, թե լեգիտիմացնում են գործող իշխանությանը։
Նա հավելեց, որ խորհրդակցելու են մյուս ընդդիմադիր ուժերի հետ, միասին դիմելու են ՌԴ–ին, որ վերացնեն Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Լրահոս
0