00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե ​​ՀՀ–ն սահմանները պաշտպանելու կամք դրսևորի, Իրանն աջակցություն կցուցաբերի. Ջաֆար Խաշե

© SputnikՋաֆար Խաշե
Ջաֆար Խաշե - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Խաշեի խոսքով` նախքան Թեհրանի դիրքորոշման մասին խոսելն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարձագանքի հնարավոր ագրեսիային։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե Երևանն ինքը կամք դրսևորի իր սահմանները պաշտպանելու համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Թեհրանի համալսարանի Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ջաֆար Խաշեն՝ մեկնաբանելով Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով` Իրանը նախկինում արդեն ցույց է տվել իր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա և՛ Կապանում հյուպատոսության բացումն էր, և՛ սահմանի մոտ մի քանի զորավարժությունները, և՛ Իրանի բարձրագույն ղեկավարության մակարդակով արված հայտարարությունը։
«Բայց նախքան Իրանի օգնության մասին խոսելը, մենք պետք է հասկանանք, թե հենց Հայաստանն ինչպես կարձագանքի ագրեսիային և իր տարածքային ամբողջականության դեմ հավակնություններին։ Եթե Հայաստանը կամք ցուցաբերի պաշտպանության համար, Իրանը կաջակցի», – նշեց Խաշեն։
Նա նաև կարծում է, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները վերանայում են ազգային գաղափարախոսությունն ու արժեքները։ Հայրենիքի հասկացությունը փորձում են սահմանափակել ՀՀ սահմաններով, ուզում են խլել պատմական գաղափարը։
Խաշեն նշում է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացել է սպառողական հոգեբանության վրա։ Դա, իհարկե, շատ կարևոր է, սակայն դա չի կարելի վերածել միակ գաղափարախոսության և արժեքի։
Երկիրն ու ժողովուրդը կարող են արագ վերանալ, եթե կտրվեն իրենց պատմական արմատներից։ Հիմնարար արժեքների և նյութական բարիքների միջև հակասությունները, դրանք միմյանց հակադրելու փորձերը չափազանց վնասակար են։
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում է. ի՞նչն է այցի նպատակը
Փորձագետը կարծում է, որ այս ամենի հետևում համաշխարհային ուժեր են կանգնած, և որ դա պարզապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնությունը չէ։
«Դա, իհարկե, Հայաստանի ներքին գործն է։ Սակայն մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես դա կազդի Իրանի հետ հարաբերությունների վրա։ Մյուս հարևաններն իրենց ներդրումների միջոցով ձգտում են միայն ուժեղացնել Հայաստանի կախվածությունը, բայց Իրանը նման նպատակ չի դնում», – ասաց Խաշեն։
Նա նաև հավելեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ երբեք չի վերանա։
«Մի անգամ մի թուրք փորձագետի հարցրի. «Ի՞նչ եք ուզում հայերից և Հայաստանից»։ Նա բավականին անկեղծ պատասխանեց՝ ասելով, որ Հայաստանը և հայերը չպետք է գոյություն ունենան։ Իսկ Իրանի համար տարածաշրջանում սահմանների անխախտելիությունը առաջնահերթ է։ Մենք թույլ չենք տա, որ տարածաշրջանային քարտեզը փոխվի», – նշեց փորձագետը։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկկողմ հարաբերությունները պետք է պաշտպանված լինեն արտաքին միջամտությունից։
Սյունիքը մեր «Հորմուզի նեղուցն է». ՀՀ նախկին վարչապետը` Հայաստանի միակ ռեսուրսի մասին
Լրահոս
0