00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում է. ի՞նչն է այցի նպատակը

© Photo : press office of the U.S. Embassy YerevanԴեյվիդ Ալեն
Դեյվիդ Ալեն - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Դեյվիդ Ալենը պատրաստվում է հնարավոր նոր ծրագրեր քննարկել Գորիսում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ այցի նպատակն է տեղում ընդգծել և ամրապնդել հայ-ամերիկյան բազմաոլորտ գործընկերությունը։
Ըստ դեսպանության հաղորդագրության` Դեյվիդ Ալենը պետք է հանդիպումներ ունենա ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նա այցելելու է նաև Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու (այստեղով պետք է անցնի «Թրամփի ուղին». Խմբ.):
Ամերիկացի դիվանագետը Գորիսում այցելելու է «ՔոնթուրԳլոբալ» ընկերության գրասենյակ (այս ընկերությանն է պատկանում «Որոտանի կասկադ ՀԷԿ»–ը. խմբ), որտեղ, ըստ դեսպանության, օրակարգային կլինեն էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն ու հնարավոր նոր ծրագրերը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0