00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամ

© SputnikՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանն իրենց հայցապահանջը մասնակի է բավարարել։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանն իրենց` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցապահանջը հուլիսի 3–ի դատավճռով մասնակի է բավարարել։

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձման ենթակա է՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%–ը,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%–ը։
«Կբռնագանձվեն նաև բանկում ներդրված ընդհանուր՝ 202 մլն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 մլն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կբռնագանձվի 352 մլն 438 հազար դրամ:
Լրահոս
0