https://arm.sputniknews.ru/20260706/pajqari-avart-che-ajl-skizb-qaghaqagety-ynddimutjan-kvoghmic-mandatnery-vercnelu-masin-104277778.html
Պայքարի ավարտ չէ, այլ՝ սկիզբ. քաղաքագետը` ընդդիմության կողմից մանդատները վերցնելու մասին
Պայքարի ավարտ չէ, այլ՝ սկիզբ. քաղաքագետը` ընդդիմության կողմից մանդատները վերցնելու մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում է, որ այս խորհրդարանում իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր... 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T22:00+0400
2026-07-06T22:00+0400
2026-07-06T22:00+0400
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
ազգային ժողովի ընտրություններ
մանդատ
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43047590_0:0:1600:901_1920x0_80_0_0_7b150dfc60c7a115fb4945932023e78b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության կողմից մանդատները վերցնելը ոչ թե պայքարի ավարտ է, այլ՝ սկիզբ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` խոսելով «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի` մանդատները վերցնելու, խորհրդարանական պայքարի մեջ մտնելու ու փողոցային պայքարի ճանապարհը փակել–չփակելու մասին։Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է ընդդիմության ղեկավարներին ձերբակալելու, այպես կոչված թալանը վերադարձնելու, կալանավորելու մասին։ Այդ ժամանակ նա «Ուժեղ Հայաստան», Հայաստան» դաշինքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սկսեց անվանել «եռագլուխ կուսակցություն», «եռագլուխ հրեշ» և «եռագլուխ մաֆիա» ու սպառնալ, որ այն պետք է կործանվի։ Նրա խոսքով` իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը։ Բաղդասարյանի խոսքով` փողոցային պայքարի մասին հետընտրական տրամաբանությամբ պետք չէ անգամ խոսել, քանի որ այդ գնացքն արդեն գնացել է։ Փողոցային պայքար գեներացնելու մոտիվացիան, ըստ քաղաքագետի, ընդդիմության համար պետք է լինի արտաքին թելադրողների դեմն առնելը։ Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմությունը մանդատները վերցնելուն զուգահեռ պետք է պատրաստ լինի իշխանության կողմից կոշտ քայլերի։Հարցին` արդյոք հնարավոր է, որ առաջիկայում խուզարկություններ լինեն Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտ, կամ նոր ձերբակալություններ, քաղաքագետը պատասխանեց` հավանականությունը մեծ է։ Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։ Հուլիսի 4-ին ՍԴ–ն որոշեց ԿԸՀ–ի արդյունքները թողնել ուժի մեջ։«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքներն արդեն հայտարարել են, որ կվերցնեն մանդատները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43047590_193:0:1490:973_1920x0_80_0_0_44c2d9c5cdd5813451f59ac012fbe834.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, իշխանություն, ընդդիմություն
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, իշխանություն, ընդդիմություն
Պայքարի ավարտ չէ, այլ՝ սկիզբ. քաղաքագետը` ընդդիմության կողմից մանդատները վերցնելու մասին
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում է, որ այս խորհրդարանում իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության կողմից մանդատները վերցնելը ոչ թե պայքարի ավարտ է, այլ՝ սկիզբ։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` խոսելով «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի` մանդատները վերցնելու, խորհրդարանական պայքարի մեջ մտնելու ու փողոցային պայքարի ճանապարհը փակել–չփակելու մասին։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է ընդդիմության ղեկավարներին ձերբակալելու, այպես կոչված թալանը վերադարձնելու, կալանավորելու մասին։ Այդ ժամանակ նա «Ուժեղ Հայաստան», Հայաստան» դաշինքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սկսեց անվանել «եռագլուխ կուսակցություն», «եռագլուխ հրեշ» և «եռագլուխ մաֆիա» ու սպառնալ, որ այն պետք է կործանվի։
«Կարծում եմ, որ մանդատներ վերցնելու որոշումը ճիշտ էր, ամեն դեպքում այդ ընդդիմադիր ուժերը շատ լավ գիտակցում են, որ ժողովուրդն իրենց ձայն է տվել իշխանափոխություն իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է հիմնավորեն, որ մանդատներ վերցնելը կնպաստի իշխանափոխության իրականացմանը։ Ընտրություններն ու հետընտրական պրոցեսներն ավարտվել են, առաջիկայում սկսվելու են շատ ավելի կարևոր գործընթացներ»,– ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը։
Բաղդասարյանի խոսքով` փողոցային պայքարի մասին հետընտրական տրամաբանությամբ պետք չէ անգամ խոսել, քանի որ այդ գնացքն արդեն գնացել է։ Փողոցային պայքար գեներացնելու մոտիվացիան, ըստ քաղաքագետի, ընդդիմության համար պետք է լինի արտաքին թելադրողների դեմն առնելը։ Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմությունը մանդատները վերցնելուն զուգահեռ պետք է պատրաստ լինի իշխանության կողմից կոշտ քայլերի։
«Իշխանությունը նախապես սահմանափակելու է ամեն ինչ, որպեսզի դիմադրության հնարավոր օջախները չեզոքացնի։ Առաջին հերթին խոսքը, բնականաբար, ազդեցիկ ռեսուրսներ ունեցող կուսակցությունների և անհատների մասին է, ու այժմ մենք այդ գործընթացի պիկին ենք մոտենում»,– ասաց Բաղդասարյանը։
Հարցին` արդյոք հնարավոր է, որ առաջիկայում խուզարկություններ լինեն Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտ, կամ նոր ձերբակալություններ, քաղաքագետը պատասխանեց` հավանականությունը մեծ է։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։ Հուլիսի 4-ին
ՍԴ–ն որոշեց ԿԸՀ–ի արդյունքները թողնել ուժի մեջ։
«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքներն արդեն հայտարարել են, որ կվերցնեն մանդատները։