https://arm.sputniknews.ru/20260706/asel-e-vendeta-linelu-e-saghin-nstacnelu-em-da-el-anum-en-sharmazanvov-104267612.html
Ասել է՝ «վենդետա լինելու է, սաղին նստացնելու եմ», դա էլ անում են․ Շարմազանով
Ասել է՝ «վենդետա լինելու է, սաղին նստացնելու եմ», դա էլ անում են․ Շարմազանով
Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն պատրաստ լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T15:41+0400
2026-07-06T15:41+0400
2026-07-06T15:48+0400
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
աժ փոխնախագահ էդուարդ շարմազանով
էդուարդ շարմազանով
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
խուզարկություն
նիկոլ փաշինյան
արարատցեմենտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95930302_0:87:1600:987_1920x0_80_0_0_eb7eb5cb83a9ca16aee7d45474a4e101.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ Իշխող ուժը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների», այդ թվում՝ առանց Արցախի, Արարատի, Անկախության հռչակագրի, ցեղասպանության հարցի հիշատակման, իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավելի ձայները դրան խանգարում են։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վաղ առավոտից Հայաստանում տեղի ունեցող գործողություններին։Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում։ ՔԿ-ից հայտնում են, որ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։Շարմազանովի կարծիքով՝ այս ամենից պետք չէ անակնկալի գալ, քանի որ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի շրջանում հայտարարել էր՝ «վենդետա լինելու է,սաղին նստացնելու եմ», հիմա հենց դա էլ անում է։ՀՀԿ խոսնակն ընդգծում է՝ իշխանությունների ապօրինությունները դատապարտելով հարցը չի լուծվում, կյանքն էլ ցույց տվեց, որ փուչ են հույսերը, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ՀՀԿ-ն ոչինչ չի նախաձեռնում, Շարմազանովը նշում է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ՀՀԿ-ն վերջին շրջանում ընդդիմության առաջին ջութակը չէ, ու իրենց հնարավորությունները ռեալ են գնահատում։ Ավելին, վստահ է՝ որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։Շարմազանովը ևս մեկ անգամ վերահաստատել է կուսակցության տեսանկյունը՝ պատրաստ են իրենց հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի։Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95930302_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cc43621a0d72f2560eb94eef9e1a3ad3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), աժ փոխնախագահ էդուարդ շարմազանով, էդուարդ շարմազանով, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), խուզարկություն, նիկոլ փաշինյան, արարատցեմենտ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), աժ փոխնախագահ էդուարդ շարմազանով, էդուարդ շարմազանով, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), խուզարկություն, նիկոլ փաշինյան, արարատցեմենտ
Ասել է՝ «վենդետա լինելու է, սաղին նստացնելու եմ», դա էլ անում են․ Շարմազանով
15:41 06.07.2026 (Թարմացված է: 15:48 06.07.2026) ՀՀԿ-ն պատրաստ լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ Իշխող ուժը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների», այդ թվում՝ առանց Արցախի, Արարատի, Անկախության հռչակագրի, ցեղասպանության հարցի հիշատակման, իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավելի ձայները դրան խանգարում են։
«Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վաղ առավոտից Հայաստանում տեղի ունեցող գործողություններին։
Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում։ ՔԿ-ից հայտնում են, որ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
Շարմազանովի կարծիքով՝ այս ամենից պետք չէ անակնկալի գալ, քանի որ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի շրջանում հայտարարել էր՝ «վենդետա լինելու է,սաղին նստացնելու եմ», հիմա հենց դա էլ անում է։
«Ի՞նչ է անում, կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։ Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում, կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն ու հետո զարմանում, որ հերթով բոլորի հետևից գնում են։ Թե բա միջազգային սկանդալ է, որ Օլիմպավանը խուզարկում են։ Ա՛յ ձեր ցավը տանեմ, միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե ՀՀ-ում քանի հոգու կկալանավորեն։ Օրը ցերեկով ԲՀԿ-ի ստացած 4 տոկոսը ԿԸՀ-ն չեղարկեց, ո՞ր միջազգային կառույցը ծպտուն հանեց»,- գրում է Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծում է՝ իշխանությունների ապօրինությունները դատապարտելով հարցը չի լուծվում, կյանքն էլ ցույց տվեց, որ փուչ են հույսերը, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ՀՀԿ-ն ոչինչ չի նախաձեռնում, Շարմազանովը նշում է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ՀՀԿ-ն վերջին շրջանում ընդդիմության առաջին ջութակը չէ, ու իրենց հնարավորությունները ռեալ են գնահատում։ Ավելին, վստահ է՝ որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։
Շարմազանովը ևս մեկ անգամ վերահաստատել է կուսակցության տեսանկյունը՝ պատրաստ են իրենց հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ
հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին
ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։