00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Առաջին ինքնաբացարկը «Ուժեղ Հայաստանից». Վահան Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել

© SputnikՎահան Հովհաննիսյան
Վահան Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Վահան Հովհաննիսյանը շարունակելու է փաստաբանական գործունեությամբ զբաղվել, նա համոզված է` ՀՀ–ում դրա կարիքը շատ է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ` խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսուհետև շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու»,– հայտնել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։ Հուլիսի 4-ին ՍԴ–ն որոշեց ԿԸՀ–ի արդյունքները թողնել ուժի մեջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հուլիսի 6-ին հայտարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կվերցնի մանդատները։
Լրահոս
0