https://arm.sputniknews.ru/20260704/hnaravvor-che-pvokharinel-rusakan-energaresursnery-vladimir-avatkvovy-hhi-masin-104188738.html
Հնարավոր չէ փոխարինել ռուսական էներգառեսուրսները. Վլադիմիր Ավատկովը` ՀՀ–ի մասին
Հնարավոր չէ փոխարինել ռուսական էներգառեսուրսները. Վլադիմիր Ավատկովը` ՀՀ–ի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի թյուրքագետը վստահ է` ԵՄ–ն և Արևմուտքը որքան էլ գեղեցիկ խոստումներ տան տարածաշրջանի երկրներին, դա չի հաջողվի։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T16:12+0400
2026-07-04T16:12+0400
2026-07-04T16:17+0400
հայաստան
ռուսաստան
արևմուտք
վլադիմիր ավատկով
եվրամիություն
գազ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104188568_0:0:1501:844_1920x0_80_0_0_f3931bddb7bccc9840921a0924a62b0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Որքան էլ Եվրամիությունն ու Արևմուտքը փորձեն փոխարինել Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանում, դա նրանց չի հաջողվի։ Երևանում ընթացող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» թեմայով համաժողովից առաջ այս մասին ասաց ռուսաստանցի թյուրքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։Ավատկովն օրինակ բերեց Թուրքիան, որն ընդամենը 10 տոկոսով է կարողանում իրեն ապահովել էներգառեսուրսներով` դրանք հիմնականում ձեռք բերելով այլ երկրներից, այդ թվում` ՌԴ–ից։ Ըստ թյուրքագետի` անգամ այն բարեհաջող սցենարի դեպքում, եթե Հայաստանի հետ սահմանը բացվի, պետք չէ ակնկալել, որ Թուրքիան կարող է ՀՀ–ին աջակցել էներգառեսուրսների մատակարարման հարցում. գործնականում հնարավոր չէ։«Եթե անգամ դա լինի, կլինի մի քանի անգամ թանկ Ռուսաստանի առաջարկած գնից, որը այսպես թե այնպես Հայաստանի համար շուկայական գներից ցածր է` հաշվի առնելով ռազմավարական գործընկերությունը»,– հիշեցրեց թյուրքագետը։Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ավատկովը հիշեցրեց, որ այդ երկրի էներգառեսուրսները վերջանում են, և դա բոլորին է հայտնի։ Բացի այդ, Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանին էներգառեսուրսներ մատակարարել ցածր գներով` հաշվի առնելով այլ երկրների հետ նրա պայմանագրային պարտավորությունները։Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
արևմուտք
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104188568_120:0:1369:937_1920x0_80_0_0_ae9d38136dea7486638ae37e31b124d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, արևմուտք, վլադիմիր ավատկով, եվրամիություն, գազ, թուրքիա
հայաստան, ռուսաստան, արևմուտք, վլադիմիր ավատկով, եվրամիություն, գազ, թուրքիա
Հնարավոր չէ փոխարինել ռուսական էներգառեսուրսները. Վլադիմիր Ավատկովը` ՀՀ–ի մասին
16:12 04.07.2026 (Թարմացված է: 16:17 04.07.2026) Ռուսաստանցի թյուրքագետը վստահ է` ԵՄ–ն և Արևմուտքը որքան էլ գեղեցիկ խոստումներ տան տարածաշրջանի երկրներին, դա չի հաջողվի։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Որքան էլ Եվրամիությունն ու Արևմուտքը փորձեն փոխարինել Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանում, դա նրանց չի հաջողվի։ Երևանում ընթացող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը» թեմայով համաժողովից առաջ այս մասին ասաց ռուսաստանցի թյուրքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։
«Որքան էլ ԵՄ–ն և Արևմուտքը գեղեցիկ խոստումներ տան տարածաշրջանի երկրներին, դա չի հաջողվի, քանի որ առնվազն հնարավոր չէ փոխարինել ռուսական էներգառեսուրսները այլ տարբերակներով»,– ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Ավատկովն օրինակ բերեց Թուրքիան, որն ընդամենը 10 տոկոսով է կարողանում իրեն ապահովել էներգառեսուրսներով` դրանք հիմնականում ձեռք բերելով այլ երկրներից, այդ թվում` ՌԴ–ից։ Ըստ թյուրքագետի` անգամ այն բարեհաջող սցենարի դեպքում, եթե Հայաստանի հետ սահմանը բացվի, պետք չէ ակնկալել, որ Թուրքիան կարող է ՀՀ–ին աջակցել էներգառեսուրսների մատակարարման հարցում. գործնականում հնարավոր չէ։
«Եթե անգամ դա լինի, կլինի մի քանի անգամ թանկ Ռուսաստանի առաջարկած գնից, որը այսպես թե այնպես Հայաստանի համար շուկայական գներից ցածր է` հաշվի առնելով ռազմավարական գործընկերությունը»,– հիշեցրեց թյուրքագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ավատկովը հիշեցրեց, որ այդ երկրի էներգառեսուրսները վերջանում են, և դա բոլորին է հայտնի։ Բացի այդ, Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանին էներգառեսուրսներ մատակարարել ցածր գներով` հաշվի առնելով այլ երկրների հետ նրա պայմանագրային պարտավորությունները։
«Հեռանկարում հնարավոր է հարաբերությունները կարգավորել Մերձավոր Արևելքի հետ, որպեսզի այլընտրանքային ուղիներ գտնվեն, սակայն դա գումար ու ժամանակ է պահանջում, ինչպես նաև պահանջում է նոր ենթակառուցվածքների ստեղծում։ Դա հիմա էլի ավելի է բարդացել` հաշվի առնելով ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ կործանարար հարձակումը։ Այո՛, ԱՄՆ–ն բավականին լուրջ կորուստներ է ունեցել, սակայն Իրանը նույնպես ունեցել է շոշափելի վնաս, այդ իսկ պատճառով վերականգնել ենթակառուցվածքները, առավելևս խոսել էներգետիկ նոր հոսքեր ստեղծելու մասին, դեռ շատ ժամանակ է պահանջում»,– ընդգծեց թուրքագետը։
Հիշեցնենք` մայիսի 27-ին
հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին
հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: