https://arm.sputniknews.ru/20260704/hajastanic-rd-cavvot-sahmanapakumnery-depi-em-sharzhvelu-ginn-en-avatkvov-104189838.html
Հայաստանից ՌԴ ցավոտ սահմանափակումները դեպի ԵՄ շարժվելու գինն են․ Ավատկով
Հայաստանից ՌԴ ցավոտ սահմանափակումները դեպի ԵՄ շարժվելու գինն են․ Ավատկով
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով՝ դեպի Եվրամիություն ձգտելու ֆոնին Հայաստանը չի կարող օգտվել Եվրասիական միության և ՌԴ-ի հետ հարաբերությունների առավելություններից։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T16:58+0400
2026-07-04T16:58+0400
2026-07-04T16:59+0400
ռուսաստան
հայաստան
եվրամիություն
վլադիմիր ավատկով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104188951_0:158:720:563_1920x0_80_0_0_21a701158507a2f9873fd28e527a5053.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցավոտ սահմանափակումները դեպի Եվրամիություն շարժվելու գինն են, «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը, Հայաստանի ընտրությունը» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ և տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Վլադիմիր Ավատկովը։Նրա խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը պետք է որոշի իր ապագան։ Եվ եթե Հայաստանը շարժվում է դեպի եվրոպական ինտեգրացիա, ապա, ինչպես արդեն բազմիցս նշել է ռուսական իշխանությունը, անհնար է շարժվել դեպի ԵՄ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։Նրա խոսքով՝ երկիրը չի կարող գտնվել մի քանի ինտեգրացիոն հարթակներում, առավել ևս, եթե դրանց օրենսդրությունները չեն համապատասխանում միմյանց: Այս առումով Հայաստանի շարժումը դեպի Եվրոպական միություն չի կարող և չի վճարվի Ռուսաստանի կողմից, և այստեղից էլ առաջանում են այդ ցավոտ սահմանափակումները։«Իրականում դրանք ցավոտ են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և մեր հասարակության համար։ Ի վերջո, պարզ հարց՝ ծիրանի գինը բարձրացե՞լ է։ Բարձրացել է։ Եվ սա նաև մեզ համար է խնդիր. մենք իսկապես սիրում էինք ունենալ հայկական ծիրան։ Բայց սա այն գինն է, որը մենք, ըստ էության, վճարում ենք բառի լայն իմաստով դեպի Եվրամիություն այս քայլի համար», - ասաց Ավատկովը։Հիմա, նրա խոսքով, քննարկումը կենտրոնացած է գյուղատնտեսական արտադրանքի վրա, բայց չի բացառվում նաև գազային համաձայնագրի վերանայումը։Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։Հունիսի 26-ին Ռուսաստանն ընդլայնեց Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Болезненные ограничения на экспорт армянской сельхозпродукции в Россию — это цена движения в сторону ЕС: Аватков
Sputnik Արմենիա
Болезненные ограничения на экспорт армянской сельхозпродукции в Россию — это цена движения в сторону ЕС: Аватков
2026-07-04T16:58+0400
true
PT1M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104188951_0:90:720:630_1920x0_80_0_0_6f21a9e151a39829ff0c003471a8d05b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, եվրամիություն, վլադիմիր ավատկով, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, հայաստան, եվրամիություն, վլադիմիր ավատկով, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հայաստանից ՌԴ ցավոտ սահմանափակումները դեպի ԵՄ շարժվելու գինն են․ Ավատկով
16:58 04.07.2026 (Թարմացված է: 16:59 04.07.2026) Քաղաքագետի կարծիքով՝ դեպի Եվրամիություն ձգտելու ֆոնին Հայաստանը չի կարող օգտվել Եվրասիական միության և ՌԴ-ի հետ հարաբերությունների առավելություններից։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցավոտ սահմանափակումները դեպի Եվրամիություն շարժվելու գինն են, «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը, Հայաստանի ընտրությունը» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ և տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Վլադիմիր Ավատկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որը պետք է որոշի իր ապագան։ Եվ եթե Հայաստանը շարժվում է դեպի եվրոպական ինտեգրացիա, ապա, ինչպես արդեն բազմիցս նշել է ռուսական իշխանությունը, անհնար է շարժվել դեպի ԵՄ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։
«Այդ պատճառով, իհարկե, Ռուսաստանը գործում է այն տրամաբանությունից ելնելով, որը մենք լսում ենք Երևանում։ Եվ տեղի են ունենում չափազանց պարզ բաներ։ Եթե ուղղություն կա դեպի Եվրոպական միություն, դա հնարավոր չէ համատեղել Եվրասիական միության հետ։ Եվ բոլոր այն դրական կողմերը, որոնք առկա են ռուս-հայկական հարաբերություններում, Հայաստանի հարաբերություններում ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրասիական միության շրջանակում, շատ դժվար է համատեղել, գրեթե անհնար է եվրոպականի հետ։ Դա նույնիսկ գաղափարական բաղադրիչի հարց չէ, այլ զուտ տնտեսական», - նշեց Ավատկովը։
Նրա խոսքով՝ երկիրը չի կարող գտնվել մի քանի ինտեգրացիոն հարթակներում, առավել ևս, եթե դրանց օրենսդրությունները չեն համապատասխանում միմյանց: Այս առումով Հայաստանի շարժումը դեպի Եվրոպական միություն չի կարող և չի վճարվի Ռուսաստանի կողմից, և այստեղից էլ առաջանում են այդ ցավոտ սահմանափակումները։
«Իրականում դրանք ցավոտ են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և մեր հասարակության համար։ Ի վերջո, պարզ հարց՝ ծիրանի գինը բարձրացե՞լ է։ Բարձրացել է։ Եվ սա նաև մեզ համար է խնդիր. մենք իսկապես սիրում էինք ունենալ հայկական ծիրան։ Բայց սա այն գինն է, որը մենք, ըստ էության, վճարում ենք բառի լայն իմաստով դեպի Եվրամիություն այս քայլի համար», - ասաց Ավատկովը։
Հիմա, նրա խոսքով, քննարկումը կենտրոնացած է գյուղատնտեսական արտադրանքի վրա, բայց չի բացառվում նաև գազային համաձայնագրի վերանայումը։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց մի քանի հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն էին, ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող: Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումներից հետո
երկու ձեռնարկությունների համար սահմանափակումները վերացվեցին, իսկ մնացած ձեռնարկությունների ստուգումների արդյունքները ամփոփվում են։
Մայիսի 22-ին հայտարարվեց
ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի
30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։
Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
Հունիսի 26-ին
Ռուսաստանն ընդլայնեց Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը։