00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սիմոնյանի դեմ մահափորձի գործով հիմնական մեղադրյալը 20 տարվա ազատազրկման դատապարտվեց

© SputnikՄարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Բաժանորդագրվել
Գործը քննվել է փակ դռների հետևում, քանի որ մեղադրյալների թվում անչափահասներ կան։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Մոսկվայի Արևմտյան երկրորդ շրջանային ռազմական դատարանը «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով հիմնական մեղադրյալ Միխայիլ Բալաշովին 20 տարվա ազատազրկման է դատապարտել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին չորս տարիները նա պետք է անցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Նշվում է, որ գործը դռնփակ է քննվել, քանի որ 12 մեղադրյալների թվում անչափահասներ կան:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2022 թվականին Մոսկվայում Բալաշովը խմբավորում է ստեղծել՝ ներգրավելով նացիոնալ-սոցիալիզմի կողմնակիցների։ 2022 թվականի սեպտեմբերից 2023 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում խմբի անդամները (այդ թվում`անչափահասներ) վեց հարձակում են իրականացրել միգրանտների և ԼԳԲՏ ներկայացուցիչների վրա (շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված է ՌԴ-ում)՝ համացանցում հրապարակելով ծայրահեղականություն քարոզող տեսագրություններ։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2023 թվականի հունիսին անհայտ անձինք դիմել են Բալաշովին՝ առաջարկելով 50 հազար դոլարով սպանել Մարգարիտա Սիմոնյանին։ Բալաշովը ներգրավել է Եգոր Սավելևին, և հունիսի 21-ից հուլիսի 5-ը նրանք հետևել են լրագրողին։ Սպանության պատվիրատուները Բալաշովին հայտնել են, թե որտեղ են գտնվում փողի թաքստոցները։ Նրանք Սիմոնյանին սպանելու համար Կալաշնիկովի ինքնաձիգ ու 90 փամփուշտ են թաքցրել Մոսկվայի Վավիլովի փողոցում գտնվող ավտոտնակում և այդ մասին հայտնել Բալաշովին։ Իրավապահները տղամարդուն ձերբակալել են այդ ավտոտնակի մոտ։
Լրահոս
0