https://arm.sputniknews.ru/20260703/bagrat-srbazany-dataranum-haghtel-e-ani-khachatrjanin-ev-nra-kusakcin-manramasner-104149684.html
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և նրա կուսակցին. մանրամասներ
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և նրա կուսակցին. մանրամասներ
Sputnik Արմենիա
Այս դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T18:33+0400
2026-07-03T18:33+0400
2026-07-03T18:34+0400
բագրատ սրբազան
անի խաչատրյան
դատ
դատարան
զրպարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431249_0:0:1600:901_1920x0_80_0_0_db2be296bd2d88d362ffc754df3d1927.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բագրատ սրբազանը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) Երևանի քաղաքացիական դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արտուշ Ավագյան) հուլիսի 1–ին մասնակի բավարարել է Բագրատ սրբազանի ներկայացրած հայցն ընդդեմ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամների։Դատարանի որոշմամբ` Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750–ական հազար դրամ (ընդհանուր՝ 1,5 մլն դրամ)։Բացի այդ, Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի յուրաքանչյուրից կբռնագանձվի 22. 500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։Նշենք, որ այս դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով։Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի հայտնի դարձավ՝ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը հայցեր էր ներկայացրել ՊՎԾ նախկին պետ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և այլոց դեմ։Բոլոր հայցերը ներկայացվել էին զրպարտության և վիրավորանքի հոդվածներով։Հունիսի 10–ին դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում: Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 դրամ, թեպետ Բագրատ սրբազանը 3 միլիոն դրամ էր պահանջել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94431249_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ee9575fee098b6912fa311656aaf34b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, անի խաչատրյան, դատ, դատարան, զրպարտություն
բագրատ սրբազան, անի խաչատրյան, դատ, դատարան, զրպարտություն
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և նրա կուսակցին. մանրամասներ
18:33 03.07.2026 (Թարմացված է: 18:34 03.07.2026) Այս դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Բագրատ սրբազանը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) Երևանի քաղաքացիական դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «
Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արտուշ Ավագյան) հուլիսի 1–ին մասնակի բավարարել է Բագրատ սրբազանի ներկայացրած հայցն ընդդեմ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամների։
Դատարանի որոշմամբ` Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750–ական հազար դրամ (ընդհանուր՝ 1,5 մլն դրամ)։
Ըստ դատավճռի` նրանցից յուրաքանչյուրից բռնագանձվող գումարից 300 հազարական դրամը սահմանվել է որպես վիրավորանքի, իսկ 450 հազարական դրամը՝ զրպարտության դիմաց վճարվող փոխհատուցում։
Բացի այդ, Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի յուրաքանչյուրից կբռնագանձվի 22. 500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Նշենք, որ այս դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի հայտնի դարձավ՝ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը
հայցեր էր ներկայացրել ՊՎԾ նախկին պետ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար
Արայիկ Հարությունյանի և այլոց դեմ։
Բոլոր հայցերը ներկայացվել էին զրպարտության և վիրավորանքի հոդվածներով։
Հունիսի 10–ին դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում: Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և
սահմանել է հատուցում 100,000 դրամ, թեպետ Բագրատ սրբազանը 3 միլիոն դրամ էր պահանջել։