00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Ստյոպա Սաֆարյանին

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Դեռ նախորդ տարի հայտնի էր դարձել, որ սրբազանի պաշտպանական թիմը տասնյակից ավելի հայցեր է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում: Այս մասին նշված է սրբազանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Հայցադիմումը ներկայացվել էր 2025թ․ հուլիսին և մակագրվել դատավոր Անի Կարաքեհյանին։
Հայցը ներկայացնելու պատճառն այն էր, որ Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել էր գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել էր Բագրատ սրբազանին։
«Սակայն Սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ սրբազանը չէ»,- նշված է սրբազանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ:
Այսպիսով, Երևանի Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 դրամ, թեպետ Բագրատ սրբազանը 3 միլիոն դրամ էր պահանջել։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի հայտնի դարձավ՝ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը հայցեր էր ներկայացրել ՊՎԾ նախկին պետ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և այլոց դեմ։
Բոլոր հայցերը ներկայացվել էին զրպարտության և վիրավորանքի հոդվածներով։
Լրահոս
0