https://arm.sputniknews.ru/20260703/armen-ashvotjani-kalanqy-1-amsvov-erkaradzgvec-104106043.html
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահը կալանվորված է հունիսի 5-ից։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T09:45+0400
2026-07-03T09:45+0400
2026-07-03T09:58+0400
հայաստան
արմեն աշոտյան
կալանք
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_0:0:1600:901_1920x0_80_0_0_00170e46a2030d3c360161a088142993.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Քննչական մարմնի միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց մասնակի։Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:Աշոտյանը կալանավորվեց հունիսի 5-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_39:0:1462:1067_1920x0_80_0_0_46f39170f32f4fd33d4fbc8837b4435f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն աշոտյան, կալանք, դատարան
հայաստան, արմեն աշոտյան, կալանք, դատարան
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
09:45 03.07.2026 (Թարմացված է: 09:58 03.07.2026) ՀՀԿ փոխնախագահը կալանվորված է հունիսի 5-ից։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Քննչական մարմնի միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց մասնակի։
«Կատարված վարույթային գործողությունների շատ քիչ մասն է առնչվել Արմեն Աշոտյանին: Դատական ակտը կստանանք ու կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում: Ամեն անգամ դատարան մտնելիս որոշակի հույսեր ունենում ենք, քանի որ գործը բացարձակ հիմնազուրկ է: Մեկ ամսով կալանավորեցին, երևի քննչական մարմինը պետք է շատ ավելի արագ ու ջանասիրաբար գործի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ընդգծեց՝ որոշումը դեռ չեն ստացել:
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն
ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։
ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։
Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:
Աշոտյանը
կալանավորվեց հունիսի 5-ին։