Հայաստանում հիվանդներին կվերադարձնեն ապօրինի գանձված գումարները
16:19 02.07.2026 (Թարմացված է: 16:39 02.07.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հիվանդները կկարողանան բժշկական հաստատություններից պահանջել վերադարձնել իրենց բուժման կամ ախտորոշման վճարները, եթե պարզվի, որ դրանք պետք է արվեին համընդհանուր բժշկական ապահովագրությամբ:
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանում հիվանդներին կվերադարձվեն գերավճարները (բուժման, ախտորոշման և այլ ծառայությունների համար)։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս որոշումը վերաբերում է այն վճարներին, որոնք ամբողջությամբ փակում է առողջության ապահովագրությունը և բժշկական հաստատությունը չպետք է պահանջեր հիվանդից:
Հիվանդը կկարողանա գումարի վերադարձի դիմում ներկայացնել բժշկական ծառայությունը ստանալուց ոչ ուշ, քան մեկ տարի անց: Դիմումին պետք է կցել վճարման կատարումն ապացուցող անդորրագրեր կամ կտրոններ։ Բողոքների քննությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգը ուժի մեջ է մտել 2026 թ. հունվարի 1–ից։ Պետությունն ամբողջությամբ սուբսիդավորում է 18 տարեկանից ցածր և 65 տարեկանից բարձր քաղաքացիների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ապահովագրությունը:
Աշխատունակ տարիքի այն անձինք, ովքեր ամսական ավելի քան 200 հազար դրամ եկամուտ ունեն, ապահովագրությունը վճարում են ինքնուրույն՝ ամսական 10 800 դրամի չափով, սակայն պետությունը նրանց վերադարձնում է այդ վճարումների մեծ մասը եկամտահարկի գծով դուրսգրումների հաշվին։ 200 հազարից պակաս եկամուտ ունեցող քաղաքացիներն այս տարի ապահովագրական համակարգում ընդգրկված չեն։
Պետական ապահովագրական փաթեթը կազմում է տարեկան 129 600 դրամ: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր այն դեղերի, ախտորոշման և բուժման տեսակների ցանկը, որոնց վրա տարածվում է ապահովագրությունը: