00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում երեխաների բուժումը «թանկացել է». առողջության ապահովագրության համակարգի բացերը

© Sputnik / Asatur YesayantsՀիվանդանոց. արխիվային լուսանկար
Հիվանդանոց. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2026
Բաժանորդագրվել
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից առաջ 0-18 տարեկան երեխաներին տրամադրվող բուժօգնությունը կատարվում էր պետպատվերի շրջանակներում։ Ծնողը միշտ չէ, որ վճարում էր, բայց երեխաները պատշաճ բուժօգնություն էին ստանում, իսկ թե ինչ է փոխվել ապահովագրության ներդրումից հետո, փորձենք միասին հասկանալ 11-ամյա տղայիս օրինակով։
2.5 ամիս առաջ տղաս վարակվեց սուր շնչառական հիվանդությամբ, և նրա մոտ երկրորդ օրը հազ սկսվեց։ Դիմեցի տեղամասային պոլիկլինիկա, ասացին` վիրուս է, հազի համար էլ դեղ նշանակեցին։ Բուժումը չօգնեց, մեկ շաբաթվա ընթացքում հազը գնալով շատացավ և շաբաթ օրով մենք դիմեցինք մանկական հիվանդանոց։ Հենց այստեղից սկսած իմ առջև բացվեց Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրությունն իր «օրենքներով»։
Շաբաթ օրերին առողջության առաջնային պահպանման օղակները չեն աշխատում, հիվանդանոցում հարցրին` «ուղեգիր չունե՞ք», և քանի որ չունեինք, ու, ինչպես պարզվեց, նմանատիպ հազը հեչ էլ «անհետաձգելի խնդիր չէ»՝ 15 000 դրամ վճարեցի։ Բժիշկը 4 օրվա բուժում նշանակեց ու հորդորեց աշխատանքային օրով գնալ տեղամասային պոլիկլինիկա` հաջորդ այցին ուղեգրի առկայությունն ապահովելու համար։
Տեղամասային պոլիկլինիկայում 2 ժամ հերթ կանգնելուց հետո թերապևտն ինձ տեղեկացրեց, որ երեխան մեկ տարվա ընթացքում կարող է ընդամենը երկու նեղ մասնագետի խորհրդատվություն ստանալ, երրորդի դեպքում արդեն վճարովի է լինելու։ Ինչպես ինքս հետո պարզեցի, խոսքը վերաբերում էր մեկ հիվանդության պարագայում երկու նեղ մասնագետի անվճար խորհրդատվությանը, ոչ թե տարվա ընթացքում բոլոր հիվանդություններին առնչվող խորհրդատվություններին։
Առողջության ապահովագրության համակարգից դժգոհ բժիշկն ազատվել է պաշտոնից. ի՞նչ է մտադիր անել
Այս շաբաթների ընթացքում ես և՛ ուղեգրով, և՛ առանց ուղեգրի դիմեցի երկու բժշկական հաստատությունների չորս բժիշկների, քանի որ հազը գնալով խորանում էր, իսկ բուժումն անարդյունավետ էր։ Դեռ չավարտված խորհրդատվությունների և բուժումների համար արդեն ծախսել եմ ավելի քան 100.000 դրամ։ Եվ մի նրբություն. եթե նախկինում ծնողը կարողանում էր բուժման ընթացքի մասին հեռախոսով տեղեկացնել բուժող բժշկին և ցուցումներ ստանալ, ապա այժմ բժիշկներն այնքան ծանրաբեռնված են աշխատում, որ հեռախոսազանգերի գրեթե չեն պատասխանում, պատասխանելու դեպքում էլ հրավիրում են խորհրդատվության, ու էական չէ` ծնողը նախորդ խորհրդատվության համար վճարե՞լ է, թե՞ ոչ։ Էլի պետք է վճարի։
Ստացվում է` եթե մեկ հիվանդության պարագայում ծնողը միջինում կարող է ծախսել մեծահասակի գրեթե մեկ տարվա ապահովագրության գումարը, ի՞նչ է լինելու պայմանական մյուս հիվանդությունների պարագայում։
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար գրավոր հարցում ուղարկեցի առողջապահության նախարարություն։ Հարցումը վերահասցեագրվեց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին։ 3 շաբաթ անց հիմնադրամից պատասխանեցին ընդամենը մեկ հարցի` մյուսների մասով հղումներ կատարելով Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներին:
«ԱՀԱ-ի շրջանակում հատուցման ենթակա չեն ապահովագրված անձանց առանց բժշկական ցուցումների և առանց համապատասխան ուղեգրման, այդ թվում՝ ապահովագրված անձի ցանկությամբ բժշկական խորհրդատվության և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, ինչպես նաև այն քաղաքացիների այցերը, որոնք գրանցված չեն առողջության առաջնային պահպանման օղակի (ԱԱՊ) բժշկական հաստատությունում աշխատող բժշկի մոտ»,-հայտնել են հիմնադրամից։
Պատասխանից ակնհայտ դարձավ, որ այլևս չկա տարանջատում 0-18 տարեկան երեխաներին տրամադրվող բուժօգնության և մեծահասակներին տրամադրվող բուժօգնության մեջ, քանի որ ըստ պարզաբանման՝ ապահովագրության փաթեթը նույնն է բոլոր շահառուների համար։
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության նախկին պետ, առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 0-18 տարեկան երեխաների բուժման կազմակերպումն իսկապես վատթարացել է և կան բազմաթիվ բողոքներ։
Որ խնդրով են ամենաշատը դիմում առողջության ապահովագրման համակարգով․ պարզաբանում է Խարազյանը
Նրա խոսքով՝ առողջապահության ապահովագրության շրջանակներում երեխաների դեպքում մեկ հիվանդության բուժման ժամանակ միայն 2 նեղ մասնագետի խորհրդատվության փոխհատուցման մոտեցումը սխալ է։
«0-18-տարեկան երեխաների համար այս կարգավորումները պետք է վերանայվեն։ Պետական պատվերի ժամանակ չկար սահմանափակում, թե քանի անգամ ծնողը կարող էր դիմել նեղ մասնագետի խորհրդատվությանը, որը շատ ավելի ճիշտ, ավելի ծախսարդյունավետ մոտեցում էր պետության համար։ Գաղտնիք չէ, որ պետության համար շատ ավելի էժան է, երբ հիվանդը արտահիվանդանոցային պայմաններում է բուժվում, քան հիվանդանոցային։ Եթե համեմատենք պետական պատվերի հետ, եղել է վատթարացում։ Ծնողը հիմա ստիպված է մի շարք ծառայությունների համար վճարել, որպեսզի իր երեխայի վիճակը չվատթարանա և բուժօգնությունը չլինի ուշացած»,-ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է առողջապահության ապահովագրության և պետպատվերի տարբերությանը, փորձագետն ընդգծում է, որ հիմա ուղղակի թղթաբանությունն ու քաշքշուկն է ավելացել, որը քաղաքացու համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։ Տուժել են նաև բուժաշխատողները, քանի որ հիմա անհամեմատ ծանրաբեռնված են աշխատում. օրական մինչև 20 բուժառուի սպասարկելու փոխարեն սպասարկում են 40, 50, երբեմն էլ 60 բուժառուի։
Ինչ վերաբերում է մատուցվող ծառայությունների ծավալին, ապա այն էապես չի փոխվել. ավելացել են մի քանի լաբորատոր գործիքային հետազոտություններ։
Մեկը շահում է, մյուսը՝ տուժում․ առողջության ապահովագրության խութերը
Առողջապահության փորձագետի խոսքով` իշխանությունները բուժհաստատություններին հրահանգել են բոլոր դիմողներին ընդունել, որ նախընտրական շրջանում դժգոհություններ չառաջանան, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո, երբ առկա համակարգային խնդիրներին գումարվեն բուժօգնություն ստանալու համար առնվազն 6 ամսվա հերթերը, քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան առողջապահական համակարգի բոլոր «բարեփոխումները»։
Լրահոս
0