https://arm.sputniknews.ru/20260702/es-hancagvorts-chem-im-nkatmamb-kalanqy-eghel-e-qaghaqakan-mvotivnervov-kvochubaev-104081342.html
Ես հանցագործ չեմ, իմ նկատմամբ կալանքը եղել է քաղաքական մոտիվներով. Կոչուբաև
Ես հանցագործ չեմ, իմ նկատմամբ կալանքը եղել է քաղաքական մոտիվներով. Կոչուբաև
Sputnik Արմենիա
Փաստաբանն ընդգծեց, որ դատավճիռից հետո ավելի հստակ կարող են ասել՝ բողոքարկելու են այն, թե ոչ։ Հնարավոր ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T12:50+0400
2026-07-02T12:50+0400
2026-07-02T12:50+0400
ալեքսանդր կոչուբաև
դատ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_0:47:1600:947_1920x0_80_0_0_31aa366ffa04060272740b8c9f18f78f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է պատիժ կիրառի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոչուբաևը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Կոչուբաևի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել։Նրա խոսքով` ինքն անձամբ հակված չէ դատարանի որոշումը բողոքարկելու, որովհետև գտնում է, որ այդ քրեական գործն ի սկզբանե ֆարս է եղել իր դեմ, և թե իր ձերբակալությունը, թե կալանքը եղել է քաղաքական մոտիվներով։«Մեր գոնե վերջին 8 տարվա խրոնիկոնը ցույց է տալիս, որ նմանատիպ գործերը ունենում են այս բնույթի ավարտ, և վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելն ընդամենը կլեգիտիմիացի այն։ Ինչի՞ եմ հակված՝ թողնել, որպեսզի այս դատական ակտը ստանա օրինական ուժ, քանի որ սա հերթական ամոթի նշանն է այս իշխանությունների վզին, որովհետև այս դատական ակտը մտնելու է Հայաստանի վերաբերյալ միջազգային իրավական զեկույցներում, և հավատացնում եմ ձեզ, սա պայքարի ձև է այս իշխանությունների ապօրինությունների դեմ։ Սակայն իմ փաստաբանական խումբը այն կարծիքին է, որ պետք է բողոքարկել դատավճիռը՝ առնվազն Եվրոպական դատարան հասնելու համար, որովհետև մեզ խանգարում է այն հանգամանքը, որ մենք պետք է սպառենք Հայաստանի բոլոր ներպետական ատյանները»,–ասաց Կոչուբաևը։Նա ընդգծեց` դրանք հարցեր են, որոնց հստակ կարելի է պատասխանել դատավճիռից հետո, արդյոք բողոքարկելու են դատավճիռը, թե ոչ։ Կոչուբաևի խոսքով` հնարավոր ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է։Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։Հոկտեմբերի 16-ին իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով կալանավորեցին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։ Դա էլ վերացվեց դեկտեմբերի 12-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_89:0:1513:1068_1920x0_80_0_0_4f9698c44d23b031624a49625f0cbe72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր կոչուբաև, դատ, փաստաբան
ալեքսանդր կոչուբաև, դատ, փաստաբան
Ես հանցագործ չեմ, իմ նկատմամբ կալանքը եղել է քաղաքական մոտիվներով. Կոչուբաև
Փաստաբանն ընդգծեց, որ դատավճիռից հետո ավելի հստակ կարող են ասել՝ բողոքարկելու են այն, թե ոչ։ Հնարավոր ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է պատիժ կիրառի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Կոչուբաևի վերաբերյալ մեղադրական
վերդիկտ է կայացրել։
«Առաջիկայում լսումներ կլինի, որ քննարկվի պատժի հետ կապված հարցերը, այդ թվում՝ պատիժը ռեալ կրելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, հնարավոր փորձաշրջանի, և նմանատիպ այլ հարցեր»,–ասաց Կոչուբաևը։
Նրա խոսքով` ինքն անձամբ հակված չէ դատարանի որոշումը բողոքարկելու, որովհետև գտնում է, որ այդ քրեական գործն ի սկզբանե ֆարս է եղել իր դեմ, և թե իր ձերբակալությունը, թե կալանքը եղել է քաղաքական մոտիվներով։
«Մեր գոնե վերջին 8 տարվա խրոնիկոնը ցույց է տալիս, որ նմանատիպ գործերը ունենում են այս բնույթի ավարտ, և վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելն ընդամենը կլեգիտիմիացի այն։ Ինչի՞ եմ հակված՝ թողնել, որպեսզի այս դատական ակտը ստանա օրինական ուժ, քանի որ սա հերթական ամոթի նշանն է այս իշխանությունների վզին, որովհետև այս դատական ակտը մտնելու է Հայաստանի վերաբերյալ միջազգային իրավական զեկույցներում, և հավատացնում եմ ձեզ, սա պայքարի ձև է այս իշխանությունների ապօրինությունների դեմ։ Սակայն իմ փաստաբանական խումբը այն կարծիքին է, որ պետք է բողոքարկել դատավճիռը՝ առնվազն Եվրոպական դատարան հասնելու համար, որովհետև մեզ խանգարում է այն հանգամանքը, որ մենք պետք է սպառենք Հայաստանի բոլոր ներպետական ատյանները»,–ասաց Կոչուբաևը։
Նա ընդգծեց` դրանք հարցեր են, որոնց հստակ կարելի է պատասխանել դատավճիռից հետո, արդյոք բողոքարկելու են դատավճիռը, թե ոչ։ Կոչուբաևի խոսքով` հնարավոր ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է։
«Փաստացի շատ հստակ կուզեմ արձանագրել, որ այդ 5 տարվա ազատազրկումը ֆեյսբուքյան գրառման համար է, դավանանքի ազատության համար է, եկեղեցու շահերը պաշտպանելու համար է և փաստաբան լինելու համար է։ Այսինքն՝ ես հանցագործ չեմ, ես չեմ արել որևէ մի բան, որը արժանի է քրեաիրավական գնահատականի»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։
Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։
Հոկտեմբերի 16-ին իրավապահները
Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով
կալանավորեցին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։ Դա էլ վերացվեց
դեկտեմբերի 12-ին։