00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

© Sputnik / Andranik GhazaryanԱլեքսանդր Կոչուբաև
Ալեքսանդր Կոչուբաև - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2025
Բաժանորդագրվել
Դատավորի որոշումը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով. որոշումը կայացրել է Երևանի առաջին ատյանի դատարանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։ Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրեց»,– գրել է Երիցյանը։
Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է դատավորի որոշումը։

«Մեղադրյալ Ալեքսանդր Սերգեյի Կոչուբաևի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը 2 ամիս ժամկետով` միաժամանակ սահմանափակելով վերջինիս` ալ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը` բացառությամբ պաշտպանների և մերձավոր ազգականների»,– ասված է փաստաթղթում։

Դատավորի որոշումը հատուկ վերանայման կարգով կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում։
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման էին ենթարկել հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Լրահոս
0