00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել

© Sputnik / Andranik GhazaryanԱլեքսանդր Կոչուբաև
Ալեքսանդր Կոչուբաև - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Կոչուբաևը մեղադրվում է դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, մեղադրական վերդիկտ է կայացվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քրեական դատարանից։
Նշենք, որ դատավորը որոշումը դեռ չի հրապարակել։ Ավելի վաղ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու համար։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված՝ նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։
Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։
Հոկտեմբերի 16-ին իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով կալանավորեցին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։ Դա էլ վերացվեց դեկտեմբերի 12-ին։
Լրահոս
0