00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բացարձակ չի հակասում. Կոստանյանը` ԵՄ–ի հետ անմաքս առևտրի և ԵԱՏՄ անդամ լինելու մասին

© Photo : The First ChannelՎահան Կոստանյան
Վահան Կոստանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
ՀՀ փոխարտգործնախարարը վստահեցրել է` Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նման է GSP+-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը համոզված է, որ Եվրոպական միության հետ անմաքս առևտուրը չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Բացարձակ չի հակասում։ GSP+ համակարգը, որից օգտվում էր Հայաստանը և դա անում էր նաև այն ժամանակ, երբ արդեն ԵԱՏՄ անդամ պետություն էր, ԵՄ–ն այդ ժամանակ էլ էր անմաքս ապրանքներ արտահանելու հնարավորություն տալիս»,– ասել է Կոստանյանը։
Նա վստահեցրել է` Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նման է GSP+-ին։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն ծրագրում է Հայաստանին լրացուցիչ 18 միլիոն եվրո հատկացնել, ինչը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն և ազատականացնել Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող ապրանքների մոտավորապես 80 տոկոսը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Լրահոս
0