00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինը մասնակցել է Սերգեյ Իվանովի հրաժեշտի արարողությանը. տեսանյութ

Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը մահացել է հունիսի 26-ին 73 տարեկան հասակում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովի հրաժեշտի արարողությանը։ Այս մասին հայտնել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վլադիմիր Պուտինը մասնակցել է Սերգեյ Բորիսովիչ Իվանովի հրաժեշտի արարողությանը Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Ծաղիկներ է դրել և կարճ զրուցել է ընտանիքի հետ», – ասել է նա։
Սերգեյ Իվանովը մահացել է հունիսի 26-ին 73 տարեկան հասակում։
Նա ծնվել է 1953 թվականի հունվարի 31-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։
1975 թվականին ավարտել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան պետական ​​համալսարանի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարան) բանասիրական ֆակուլտետի թարգմանչական բաժինը, 1976 թվականին՝ ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացները Մինսկում, 1981 թվականին՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի Կարմիր դրոշի ինստիտուտը (այժմ՝ Արտաքին հետախուզության ակադեմիա):
1999 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2001 թվականի մարտի 28-ը եղել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը` այդ պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Պուտինին: 2000 թվականի նոյեմբերի 9-ին զորացրվել է զինվորական ծառայությունից:
«Սպարտակ» մարզադաշտում դիտարժան լազերային շոուով մեծարել են լեգենդար Նիկիտա Սիմոնյանին
2001 թվականի մարտի 28-ին Սերգեյ Իվանովը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակվել: 2005 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2007 թվականի փետրվարի 15-ը՝ ՌԴ փոխվարչապետ, ՌԴ պաշտպանության նախարար:
2001 թվականի ապրիլի 26-ից մինչև 2008 թվականի մայիսի 25-ը նա եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ: 2007 թվականի փետրվարի 15-ից՝ ՌԴ առաջին փոխվարչապետ։ Զբաղեցրել է պաշտոնը մինչև 2008 թվականի մայիսը։
2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 22-ը Իվանովը ՌԴ փոխվարչապետն էր։ Համակարգում էր արդյունաբերության, այդ թվում` պաշտպանական և ատոմային արդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր, ինչպես նաև տրանսպորտի, կապի, գիտության և այլ ոլորտներ։
2011 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 12-ը եղել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը։
2011 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2026 թվականի փետրվարի 16-ը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ էր։
2016 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը եղել է ՌԴ նախագահի բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ (ՌԴ նախագահի աշխատակազմի կառուցվածքում ղեկավար պաշտոն)։
Լրահոս
0