https://arm.sputniknews.ru/20251206/spartak-marzadashtum-ditarzhan-lazerajin-shvouvov-metsarel-en-legendar-nikita-simvonjanin-96620399.html
«Սպարտակ» մարզադաշտում դիտարժան լազերային շոուով մեծարել են լեգենդար Նիկիտա Սիմոնյանին
«Սպարտակ» մարզադաշտում դիտարժան լազերային շոուով մեծարել են լեգենդար Նիկիտա Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Գեղեցիկ շոուն տեղի է ունեցել «Սպարտակի» և «Դինամոյի» միջև խաղի մեկնարկից առաջ: 06.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-06T19:35+0400
2025-12-06T19:35+0400
2025-12-06T19:42+0400
տեսանյութեր
տեսանյութ
նիկիտա սիմոնյան
շոու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96619417_0:0:1281:720_1920x0_80_0_0_c8d0a394c3167c83c7ccf4cdecff27e8.jpg
Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին իսկական պերֆորմանս են կազմակերպել «Սպարտակը» և Ռուսաստանի ֆուտբոլային միությունը:«Սպարտակ»–«Դինամո» հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Ֆուտբոլիստները դուրս են եկել հատուկ մարզաշապիկներով և սգո թևկապներով:Հիշեցնենք` այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Լուկօյլ Արենա» մարզադաշտում բացվել է անվանական հուշատախտակ՝ ի հիշատակ թիմի պատմության մեջ լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի: Այժմ տնային մարզադաշտի Ա տրիբունան կկրի նրա անունը։ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկան հասակում։Հավելենք, որ «Սպարտակի» կազմում Նիկիտա Սիմոնյանը նվաճել է ԽՍՀՄ չորս չեմպիոնական տիտղոս և երկու գավաթ, իսկ խորհրդային հավաքականի հետ նա դարձել է օլիմպիական չեմպիոն Մելբուռնում 1956-ին։ Նա մնում է Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գոլ)։ Նիկիտա Սիմոնյանի հետ է կապված հայկական ֆուտբոլի պատմության ամենանշանակալի հաղթանակը. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973-ին նվաճել է ԽՍՀՄ առաջնությունը և գավաթը։ 1977-79 թթ․-ին Սիմոնյանը մարզել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1960-65 և 1967-72 թթ․-ին՝ Մոսկվայի «Սպարտակը», որից հետ երկու անգամ նվաճել է երկրի առաջնության չեմպիոնի կոչումը։Ինչպես Նիկիտա Սիմոնյանը մերժեց Ստալինի որդուն և տեղափոխվեց Հայաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Лазерное шоу перед в честь Никиты Симоняна на стадионе Спартака
Sputnik Արմենիա
Лазерное шоу перед в честь Никиты Симоняна на стадионе Спартака
2025-12-06T19:35+0400
true
PT3M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96619417_158:0:1118:720_1920x0_80_0_0_4cd5bc8dcaf0a6c416d1fcbcee1d6e16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, նիկիտա սիմոնյան, շոու, видео
տեսանյութեր, տեսանյութ, նիկիտա սիմոնյան, շոու, видео
«Սպարտակ» մարզադաշտում դիտարժան լազերային շոուով մեծարել են լեգենդար Նիկիտա Սիմոնյանին
19:35 06.12.2025 (Թարմացված է: 19:42 06.12.2025) Գեղեցիկ շոուն տեղի է ունեցել «Սպարտակի» և «Դինամոյի» միջև խաղի մեկնարկից առաջ:
Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին իսկական պերֆորմանս են կազմակերպել «Սպարտակը» և Ռուսաստանի ֆուտբոլային միությունը:
«Սպարտակ»–«Դինամո» հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ: Ֆուտբոլիստները դուրս են եկել հատուկ մարզաշապիկներով և սգո թևկապներով:
Հիշեցնենք` այսօր՝ դեկտեմբերի 6-ին,
«Լուկօյլ Արենա» մարզադաշտում բացվել է անվանական հուշատախտակ՝ ի հիշատակ թիմի պատմության մեջ լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի: Այժմ տնային մարզադաշտի Ա տրիբունան կկրի նրա անունը։
Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկան հասակում։
Հավելենք, որ «Սպարտակի» կազմում Նիկիտա Սիմոնյանը նվաճել է ԽՍՀՄ չորս չեմպիոնական տիտղոս և երկու գավաթ, իսկ խորհրդային հավաքականի հետ նա դարձել է օլիմպիական չեմպիոն Մելբուռնում 1956-ին։ Նա մնում է Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գոլ)։ Նիկիտա Սիմոնյանի հետ է կապված հայկական ֆուտբոլի պատմության ամենանշանակալի հաղթանակը. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973-ին նվաճել է ԽՍՀՄ առաջնությունը և գավաթը։ 1977-79 թթ․-ին Սիմոնյանը մարզել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1960-65 և 1967-72 թթ․-ին՝ Մոսկվայի «Սպարտակը», որից հետ երկու անգամ նվաճել է երկրի առաջնության չեմպիոնի կոչումը։