00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լուրջ մի ընդունեք. Սամվել Կարապետյանը` Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին

© SputnikՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, թե հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը կոչ է անում լուրջ չվերաբերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի պետականացման մասին հայտարարություններին։ Այս մասին նա ասաց դատական նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես հայտնել ենք, հունիսի 29-ին ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարեց, թե հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
«Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն ՀԷՑ–ը «գցել են» իրենց ոտքերին։ Դուք տեսնում եք` բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար այդ քայլերը պետք է չձեռնարկեն»,– ասաց Կարապետյանը։
ՀՀիշեցնենք` հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։
Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։
Լրահոս
0