https://arm.sputniknews.ru/20260629/hulisi-keserin-hecy-hanrajin-geraka-shah-tshanachelu-masin-vorvoshum-klini-petrvosjan-103986682.html
Հուլիսի կեսերին ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կլինի. Պետրոսյան
Հուլիսի կեսերին ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կլինի. Պետրոսյան
Sputnik Արմենիա
Պետրոսյանի խոսքով` ՀԷՑ–ի պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի, թե ով է ներդրումներ կատարելու։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T19:02+0400
2026-06-29T19:02+0400
2026-06-29T19:29+0400
ռոմանոս պետրոսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ազգայնացում / պետականացում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103988154_0:0:1280:721_1920x0_80_0_0_9d023ecc76cb83400a1d1c837f4aee58.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։Պետրոսյանի խոսքով` ՀԷՑ–ի պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի, թե ով է ներդրումներ կատարելու, վերամասնավորեցման դեպքում դա կանի մասնավորը, պետականացված մնալու դեպքում` պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի, այդ դեպքում ներդրումներ կկատարի կոնցեսորը։Հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։Մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին. այսպես պատասխանեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պետականացման մասին հարցին
Sputnik Արմենիա
Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին. այսպես պատասխանեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պետականացման մասին հարցին
2026-06-29T19:02+0400
true
PT0M20S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/1d/103988154_219:0:1216:748_1920x0_80_0_0_59c0468992ac4405461e8143c666ef00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, видео
ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ազգայնացում / պետականացում, видео
Հուլիսի կեսերին ՀԷՑ–ը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում կլինի. Պետրոսյան
19:02 29.06.2026 (Թարմացված է: 19:29 29.06.2026) Պետրոսյանի խոսքով` ՀԷՑ–ի պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի, թե ով է ներդրումներ կատարելու։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Ցավոք, պիտի նշեմ, որ շատ վատթար և խեղված էներգահամակարգ ենք ժառանգել, և մի կերպ ենք սպասարկումն իրականացնում, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք»,–ասաց նա։
Պետրոսյանի խոսքով` ՀԷՑ–ի պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի, թե ով է ներդրումներ կատարելու, վերամասնավորեցման դեպքում դա կանի մասնավորը, պետականացված մնալու դեպքում` պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի, այդ դեպքում ներդրումներ կկատարի կոնցեսորը։
Հունիսի 22–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ Սահմանվել էր
ՀԷՑ–ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման համար եռամսյա ժամկետ, որը լրացել է մայիսի 25–ին։ Եռամսյա այս ժամկետում կառավարության, տվյալ դեպքում ՏԿԵՆ–ի հետ, պետք է տեղի ունենային բանակցություններ` ընկերության վաճառքի գնի շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում հանրային գերակա շահի տարբերակով պետք է տեղի ունենա գործընթացը։
Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։