00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանի Բաղրամյան պողոտայում ծառեր են հատվում. բնակիչները բողոքում են

Բաժանորդագրվել
Բնակիչները պատմեցին, որ 2020 թվականից սկսած այս տարածքն անընդհատ վերավաճառվում է, և վերջերս մարդիկ են եկել, ցույց տվել քաղաքապետարանի թույլտվությունը, ինչպես նաև շինթույլտվությունը և սկսել քանդել տարածքն ու հատել ծառերը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայի 18\2 հասցեում գտնվող կանաչապատ այգին քանդվում է, կտրվում են առողջ ծառերը:
Բաղրամյան պողոտայի 18\2 հասցեի բնակիչ Նինա Դադայանի խոսքով` սա նախկինում ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է եղել, որտեղ նախորդ դարակեսին այգի է հիմնվել։
«Պապայիս արև` հիվանդ են». Երևանում ծառերը հատվում են առանց գիտական հիմնավորման
Նա պատմեց, որ 2020 թվականից սկսած այս տարածքն անընդհատ վերավաճառվում է, և վերջերս մարդիկ են եկել, ցույց տվել քաղաքապետարանի թույլտվությունը, ինչպես նաև շինթույլտվությունը և սկսել քանդել տարածքն ու հատել ծառերը։
Շենքի բնակիչները դիմել են փաստաբանի օգնությանը։
«Առավոտյան ինչ–որ մարդիկ են գալիս ու ասում, որ այստեղ ինչ–որ շենք պետք է կառուցվի` 9 մետր բարձրությամբ, ու սկսել ամբողջ տարածքի ծառերը կտրել։ Մենք չգիտենք` մեզ ինչ է սպասում»,– նշեց Դադայանը։
Նրա խոսքով` իրենց շենքում կա 4 բնակարան։ Շենքը կառուցվել է դեռ 1946 թվականին, և հիմա բնակիչները մտահոգություն ունեն, որ այս նոր շենքի կառուցման աշխատանքների արդյունքում իրենց բնակելի շենքը հնարավոր է` կանգուն չմնա։ Այդ նպատակով նրանք նույնիսկ մասնագետների են հրավիրել` ստուգումներ անելու։
Լրահոս
0