https://arm.sputniknews.ru/20250329/ajn-inch-katarvum-e-erevani-busatsatski-het-voreve-gitakan-himnavvorum-chuni-avaganu-andam-87296893.html
«Պապայիս արև` հիվանդ են». Երևանում ծառերը հատվում են առանց գիտական հիմնավորման
«Պապայիս արև` հիվանդ են». Երևանում ծառերը հատվում են առանց գիտական հիմնավորման
Sputnik Արմենիա
Քրիստինա Վարդանյանի խոսքով` այն բնապահպանական խնդիրները, որոնց առջև կանգնած է այսօր Երևանը, պարզապես անընդունելի են դարձնում ծառահատումներ կատարելը։ 29.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-29T19:15+0400
2025-03-29T19:15+0400
2025-03-30T14:55+0400
ծառահատում
երևան
տեսանյութեր
տեսանյութ
երևանի քաղաքապետարան
քրիստինե վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87285958_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8d7eeb05a56ed74c11a94de9db3a01cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում առանց որևէ փորձաքննություն իրականացնելու միաժամանակ հատվում են բոլոր ծառերը, ինչը քաղաքի բնաէկոլոգիական կմախքին անվերականգնելի վնաս է հասցնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., միջազգային փորձագետ Քրիստինա Վարդանյանը` պատասխանելով հարցին` արդյոք կատարվե՞լ է խոստացված փորձաքննությունը, թե՞ Երևանի քաղաքապետը դրժել է մեկ տարի առաջ տված խոստումը։Նշենք, որ վերջին մի քանի օրերին Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության աշխատակիցները հատում են Թումանյան, Բյուզանդ և Մելիք Ադամյան փողոցների ծառերը` դրանք նոր տեսակներով փոխարինելու համար։Հատկանշական է, որ անցած տարվա գարնանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակային խոստացել էր հետաձգել Մելիք Ադամյան փողոցում թեղիների հատման աշխատանքները` մինչև նոր փորձաքննություն իրականացվի, քանի որ ծառերի սպանդի դեմ բողոքող երևանցիները պահանջել էին գիտական հիմնավորում, որ հատման ենթակա ծառերն իսկապես կենսունակ չեն։Նա ընդգծեց, որ ամեն բույս ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը, և հիգենիկ ստանդարտներով շատ խիստ կանոնակարգված է, թե ինչ բույսեր ընտրել, երբ փողոց են կանաչապատում, մայրուղի, անտառ, պուրակ կամ, օրինակ, մանկապարտեզի այգի։«Շատ բացասական ենք վերաբերվում այս ծառահատումներին, որովհետև Եվրոպական երկրներն ունեն 40 % ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծածկույթ, իսկ Երևանում դա կազմում է ընդամենը 4 %։ Փողոցներում, որոնք ևս համարվում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, զանգվածային հատումներ են անում, ցույց են տալիս չոր ծառ, որն ունի մեջտեղում փչակ, և ասում են, որ բոլոր ծառերը փտած են։ Ոչ մի գործիքային հետազոտություն չկա։ Այսօր ինչ կատարվում է Երևանի բուսական ծածկի հետ, որևէ գիտական հիմնավորում չունի և իրականացվում է «պապայիս արև` էս ծառերը հիվանդ են, մամայիս արև` նոր տնկվող ծառերը շատ լավն են» մակարդակով»,–ասաց փորձագետը։Մյուս շաբաթվանից Թումանյան փողոցում կշարունակվեն ծառերի փոխարինման աշխատանքները․ ԿոստանյանՆրա խոսքով` Երևանի Ագրարային համալսարանից 4 գիտնական և Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ–ից և Բնապահպանության վարչությունից մոտ 8 անձ կազմել են մի հանձնաժողով, որը որոշում է կայացրել ամբողջ Երևանի համար։Իսկ այն բնապահպանական խնդիրները, որոնց առջև կանգնած է այսօր Երևանը, պարզապես անընդունելի են դարձնում ծառահատումներ կատարելը։ Անգամ միջազգային փորձագետներն են հարցադրումներ անում, թե ինչպես կարելի է նման բաներ անել։Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը հայտնել էր, որ Երևանի մի քանի փողոցներում կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով:«Այդ ծառերն ապրել են իրենց կյանքը». Կասկադից հետո հատվում են Սայաթ-Նովայի ծառերըՆշենք, որ այդ ծառերից յուրաքանչյուրը Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 100-110 000 դրամով։ Ընդհանուր առմամբ գնվել է 100 հատ գնդաձև կատալպա։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
На улице Мелика Адамяна вязы заменяют катальпами
Sputnik Արմենիա
На улице Мелика Адамяна вязы заменяют катальпами
2025-03-29T19:15+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1d/87285958_240:0:1680:1080_1920x0_80_0_0_61eeb832abb6167d3bad5e282e8e8448.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծառահատում, երևան, տեսանյութեր, տեսանյութ, երևանի քաղաքապետարան, քրիստինե վարդանյան
ծառահատում, երևան, տեսանյութեր, տեսանյութ, երևանի քաղաքապետարան, քրիստինե վարդանյան
«Պապայիս արև` հիվանդ են». Երևանում ծառերը հատվում են առանց գիտական հիմնավորման
19:15 29.03.2025 (Թարմացված է: 14:55 30.03.2025) Քրիստինա Վարդանյանի խոսքով` այն բնապահպանական խնդիրները, որոնց առջև կանգնած է այսօր Երևանը, պարզապես անընդունելի են դարձնում ծառահատումներ կատարելը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում առանց որևէ փորձաքննություն իրականացնելու միաժամանակ հատվում են բոլոր ծառերը, ինչը քաղաքի բնաէկոլոգիական կմախքին անվերականգնելի վնաս է հասցնում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., միջազգային փորձագետ Քրիստինա Վարդանյանը` պատասխանելով հարցին` արդյոք կատարվե՞լ է խոստացված փորձաքննությունը, թե՞ Երևանի քաղաքապետը դրժել է մեկ տարի առաջ տված խոստումը։
Նշենք, որ վերջին մի քանի օրերին Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության աշխատակիցները հատում են Թումանյան, Բյուզանդ և Մելիք Ադամյան փողոցների ծառերը` դրանք նոր տեսակներով փոխարինելու համար։
Հատկանշական է, որ անցած տարվա գարնանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակային խոստացել էր հետաձգել Մելիք Ադամյան փողոցում թեղիների հատման աշխատանքները` մինչև նոր փորձաքննություն իրականացվի, քանի որ ծառերի սպանդի դեմ բողոքող երևանցիները պահանջել էին գիտական հիմնավորում, որ հատման ենթակա ծառերն իսկապես կենսունակ չեն։
«Առանց որևէ փորձաքննության այսօր հատել են Բյուզանդի փողոցի, Մելիք Ադամյան փողոցի բոլոր ծառերը։ Տասնամյակներ շարունակ փողոցները մնալու են առանց ծառերի, քանի որ ծառը 5 օրում չի աճում։ Հատված ծառերը համարվում էին բարձրաբուն, բարձր սանիտարահիգենիկ հատկանիշներով օժտված, որոնք շատ մեծ ստվերային ծածկ էին ստեղծում փողոցների երկայքով։ Հիմա նրանց փոխարեն տնկվում են ցածր, դեկորատիվ, էսթետիկ հատկանիշներով օժտված ծառեր»,–ասաց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ ամեն բույս ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը, և հիգենիկ ստանդարտներով շատ խիստ կանոնակարգված է, թե ինչ բույսեր ընտրել, երբ փողոց են կանաչապատում, մայրուղի, անտառ, պուրակ կամ, օրինակ, մանկապարտեզի այգի։
«Շատ բացասական ենք վերաբերվում այս ծառահատումներին, որովհետև Եվրոպական երկրներն ունեն 40 % ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծածկույթ, իսկ Երևանում դա կազմում է ընդամենը 4 %։ Փողոցներում, որոնք ևս համարվում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, զանգվածային հատումներ են անում, ցույց են տալիս չոր ծառ, որն ունի մեջտեղում փչակ, և ասում են, որ բոլոր ծառերը փտած են։ Ոչ մի գործիքային հետազոտություն չկա։ Այսօր ինչ կատարվում է Երևանի բուսական ծածկի հետ, որևէ գիտական հիմնավորում չունի և իրականացվում է «պապայիս արև` էս ծառերը հիվանդ են, մամայիս արև` նոր տնկվող ծառերը շատ լավն են» մակարդակով»,–ասաց փորձագետը։
Նրա խոսքով` Երևանի Ագրարային համալսարանից 4 գիտնական և Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ–ից և Բնապահպանության վարչությունից մոտ 8 անձ կազմել են մի հանձնաժողով, որը որոշում է կայացրել ամբողջ Երևանի համար։
Իսկ այն բնապահպանական խնդիրները, որոնց առջև կանգնած է այսօր Երևանը, պարզապես անընդունելի են դարձնում ծառահատումներ կատարելը։ Անգամ միջազգային փորձագետներն են հարցադրումներ անում, թե ինչպես կարելի է նման բաներ անել։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը հայտնել էր, որ Երևանի մի քանի փողոցներում կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով:
Նշենք, որ այդ ծառերից յուրաքանչյուրը Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 100-110 000 դրամով։ Ընդհանուր առմամբ գնվել է 100 հատ գնդաձև կատալպա։