https://arm.sputniknews.ru/20260630/aknkalum-enq-yntrutjunneri-erkrvord-pul-samvel-karapetjani-spaseliqnery-sd-ic-104017132.html
Ակնկալում ենք ընտրությունների երկրորդ փուլ․ Սամվել Կարապետյանի սպասելիքները ՍԴ-ից
Ակնկալում ենք ընտրությունների երկրորդ փուլ․ Սամվել Կարապետյանի սպասելիքները ՍԴ-ից
Sputnik Արմենիա
Ավելի վաղ դաշինքի առաջնորդը հայտարարել էր, որ ակնկալում են ընտրությունների արդյունքների չեղարկում կամ երկրորդ փուլի անցկացում։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T17:28+0400
2026-06-30T17:28+0400
2026-06-30T18:12+0400
սամվել կարապետյան
ազգային ժողովի ընտրություններ
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104013260_0:0:1600:901_1920x0_80_0_0_8faff3e840dee4dd27985b90913ab99d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո որոշում կկայացնեն հետագա քայլերի վերաբերյալ։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։Լրագրողը հարց ուղղեց, թե ինչու հունիսի 8-ին՝ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո, դաշինքն իր համակիրներին կոչ չարեց դուրս գալ փողոց՝ ակցիաների։Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են ակնկալում, ըստ էության, գործող իշխանության կողմից նշանակված Սահմանադրական դատարանից, Կարապետյանը նշեց՝ ընտրությունների 2-րդ փուլի անցկացում։Կարապետյանը նաև նշեց, որ պատրաստվում են պայքարել հնարավոր բոլոր օրինական ձևերով։ Գնահատելու են իրավիճակն ու ըստ այդմ որոշում են կայացնելու՝ ընտրելով այն ճանապարհը, որը կտանի դեպի հաջողություն։Նշենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հայտարարել էր, որ ակնկալում են ընտրությունների արդյունքների չեղարկում կամ երկրորդ փուլի անցկացում։ Նա նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում չի հաղթել, իսկ եթե վստահ են, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104013260_108:0:1529:1066_1920x0_80_0_0_e4915d10772f6bc740b90c88eb2ee3e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, սահմանադրական դատարան
սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, սահմանադրական դատարան
Ակնկալում ենք ընտրությունների երկրորդ փուլ․ Սամվել Կարապետյանի սպասելիքները ՍԴ-ից
17:28 30.06.2026 (Թարմացված է: 18:12 30.06.2026) Ավելի վաղ դաշինքի առաջնորդը հայտարարել էր, որ ակնկալում են ընտրությունների արդյունքների չեղարկում կամ երկրորդ փուլի անցկացում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո որոշում կկայացնեն հետագա քայլերի վերաբերյալ։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Լրագրողը հարց ուղղեց, թե ինչու հունիսի 8-ին՝ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների հայտնի դառնալուց հետո, դաշինքն իր համակիրներին կոչ չարեց դուրս գալ փողոց՝ ակցիաների։
«Ամեն ինչ դեռ առջևում է, սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլը»,- նշեց Կարապետյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են ակնկալում, ըստ էության, գործող իշխանության կողմից նշանակված Սահմանադրական դատարանից, Կարապետյանը նշեց՝ ընտրությունների 2-րդ փուլի անցկացում։
Կարապետյանը նաև նշեց, որ պատրաստվում են պայքարել հնարավոր բոլոր օրինական ձևերով։ Գնահատելու են իրավիճակն ու ըստ այդմ որոշում են կայացնելու՝ ընտրելով այն ճանապարհը, որը կտանի դեպի հաջողություն։
Նշենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը
հայտարարել էր, որ ակնկալում են ընտրությունների արդյունքների չեղարկում կամ երկրորդ փուլի անցկացում։ Նա նշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում չի հաղթել, իսկ եթե վստահ են, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։