https://arm.sputniknews.ru/20260612/vor-depqum-uzhegh-hajastany-kvercni-mandatnery-samvel-karapetjani-pataskhany-103424982.html
Ո՞ր դեպքում «Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները․ Սամվել Կարապետյանի պատասխանը
Ո՞ր դեպքում «Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները․ Սամվել Կարապետյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Կուսակցության առաջնորդը պնդում է, որ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T14:06+0400
2026-06-12T14:06+0400
2026-06-12T14:15+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան
մանդատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905933_0:67:1280:787_1920x0_80_0_0_70b6c936b9deeb2c04f2e1a29154f6c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի, եթե կարծի, որ Նիկոլ Փաշինյանին այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի իշխանությունից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրուցում այս հայտարարությունն արեց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։Նա պնդեց, որ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։Շեշտեց՝ եթե ՔՊ-ն վստահ է, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։«Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- հայտարարեց նա։Ըստ Կարապետյանի՝ երկրորդ փուլն ավելի հեշտ կլինի, որովհետև ձայները փոշիացնողները չեն լինի։Նա նաև հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան։«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- ասաց Կարապետյանը։ Նա հավելեց, որ գլխավոր որոշում կայացնողը ժողովուրդն է։ Եթե ժողովուրդը որոշի հաշտվել ընտրությունների արդյունքների հետ, ապա իրենք դա կընդունեն։ Նրա կարծիքով՝ ժողովուրդը դեռ մտածում է անելիքների մասին, քանի որ որոշում կայացնելու համար ժամանակ է պետք։«Այս ընտրություններում հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը։ Բոլորն են հաղթել, բացի մեր ժողովրդից»,- հայտարարեց նա։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905933_72:0:1209:853_1920x0_80_0_0_50390c34fdda39bbe73ca91752f3a8bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, մանդատ
հայաստան, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան, մանդատ
Ո՞ր դեպքում «Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները․ Սամվել Կարապետյանի պատասխանը
14:06 12.06.2026 (Թարմացված է: 14:15 12.06.2026) Կուսակցության առաջնորդը պնդում է, որ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի, եթե կարծի, որ Նիկոլ Փաշինյանին այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի իշխանությունից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրուցում այս հայտարարությունն արեց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Նա պնդեց, որ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։
Շեշտեց՝ եթե ՔՊ-ն վստահ է, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։
«Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- հայտարարեց նա։
Ըստ Կարապետյանի՝ երկրորդ փուլն ավելի հեշտ կլինի, որովհետև ձայները փոշիացնողները չեն լինի։
Նա նաև հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան։
«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- ասաց Կարապետյանը։
Նա հավելեց, որ գլխավոր որոշում կայացնողը ժողովուրդն է։ Եթե ժողովուրդը որոշի հաշտվել ընտրությունների արդյունքների հետ, ապա իրենք դա կընդունեն։ Նրա կարծիքով՝ ժողովուրդը դեռ մտածում է անելիքների մասին, քանի որ որոշում կայացնելու համար ժամանակ է պետք։
«Այս ընտրություններում հաղթել են ամերիկացիք, ադրբեջանցիք, թուրքերը, եվրոպացիք, ռուսները, պարտվել է հայ ժողովուրդը։ Բոլորն են հաղթել, բացի մեր ժողովրդից»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։