00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ուժեղ Հայաստանն» այնպիսի խոչընդոտներ է ունեցել, որոնք ազդել են ընտրության վրա․ Վարդևանյան

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Դաշինքի ներկայացուցիչը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը համադրելի չի եղել Սահմանադրությամբ երաշխավորվող ընտրությունների հավասար պայմանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքն այնպիսի խոչընդոտների է բախվել, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։ Այսօր Սահմանադրական դատարանում այս մասին հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ՍԴ փոխնախագահ, ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին։ Դատավորը հարց էր ուղղել, թե Վարդևանյանի կարծիքով՝ վերջին խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական պայքարը ծավալվել է միջկուսակցական, գաղափարական, ծրագրային հարթությունո՞ւմ, թե՞ միջանձնային։
«Մեր կողմից այն ներկայացվել է ծրագրային տրամաբանության ներքո՝ ընդգծելով քաղաքական պատասխանատվություն ստանձնող անձին՝ Սամվել Կարապետյանին, ինչը չեմ կարող ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասով։ ՔՊ-ի կողմից է ատելության խոսքի իրացումն իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը, և այն, ինչ իրացվում է այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակներն ունենալու պայմաններում, դրա ազդեցության աստիճանն անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերքի, ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Նա հավելեց՝ այս ամենը համադրելի չի եղել նաև Սահմանադրության 7-րդ հոդվածի հետ, որը երաշխավորվում է ընտրությունների հավասար պայմանները։
Ինչ վերաբերում է իրենց դաշինքի համար ստեղծված էական խոչընդոտներին, Վարդևանյանը մատնանշեց դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ինչպես նաև դաշինքի անդամների, համակիրների նկատմամբ քրեական հետապնդումների քանակը, որոնք զուգորդված են եղել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով։
հանձնաժողովը անվավեր է ճանաչել 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 213 ձայն։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, ժամը 11-ին։ ՍԴ–ն գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0