00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞ւր էին գնում Երևան–Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ

© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՀրշեջ մեքենա
Հրշեջ մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Մահացածները Աբովյան քաղաքի բնակիչներ էին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 ուղևորը Աբովյան քաղաքի բնակիչներ էին։ Այս մասին հայտնում է news.am–ը։
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր` հունիսի 29–ին` ժամը 04։50-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Սուրենավան գյուղի մոտ «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ–փրկարարները մարել էին կրակը և հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ կայքը տեղեկացրեց, որ փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։
Նշվում է, որ ըստ տեղեկությունների` քաղաքացիները գիշերը 3:00-ի սահմաններում դուրս են եկել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Աբովյանի տարածքային բաժանմունքից։ Նրանք ուղևորվում էին դեպի X զորամաս՝ հարազատին տեսակցելու նպատակով։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ արտաքին հատվածում մեքենան վնասված չէ, միայն ներսն է ամբողջությամբ մոխրացել, պատուհաններն ու դիմապակին էլ փշրվել են, իսկ հետևի ապակին ամբողջական է մնացել։ Դրսի կողմից մեքենայի միայն վերևի հատվածն է կիսով չափ հալվել։
Մինչ այս պահը դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները և քննիչները։
Լրահոս
0