https://arm.sputniknews.ru/20260629/rusastancinery-evrvopaji-vor-erkrnern-en-nakhyntrum-amarajin-hangistn-anckacnelu-hamar-103972145.html
Ռուսաստանցիները Եվրոպայի ո՞ր երկրներն են նախընտրում ամառային հանգիստն անցկացնելու համար
Ռուսաստանցիները Եվրոպայի ո՞ր երկրներն են նախընտրում ամառային հանգիստն անցկացնելու համար
Sputnik Արմենիա
Եվրոպական ուղևորությունների երթուղիներն անցնում են նաև Երևանով։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T15:39+0400
2026-06-29T15:39+0400
2026-06-29T15:40+0400
եվրոպա
ռուսաստան
ամառ
ամառային հանգիստ
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103970510_0:0:3071:1728_1920x0_80_0_0_bcfbeeb8bf94aa4f9d8bd71e54491cd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպա մեկնող ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են ծովափնյա հանգիստը համատեղել էքսկուրսիաների հետ. այս ամռանը նրանք նախապատվությունը տալիս են Իտալիային, Հունաստանին և Չեռնոգորիային։ Այս մասին հայտնում են զբոսաշրջային օպերատորները:Լրատվամիջոցը նշում է, որ այժմ Հունաստան կարելի է հասնել մի քանի եղանակով։Պահանջարկ ունեն դեպի թուրքական Դալաման կամ Բոդրում ուղիղ թռիչքները, որից հետո լաստանավով մեկնում են հունական կղզիներ։Փորձագետի խոսքով՝ զբոսաշրջիկների շրջանում աճում է մեկ ուղևորության շրջանակում համակցված տուրերի տարբերակի գրավչությունը։«Ռուսկի Էքսպրես» ընկերությունում ամառային սեզոնի եվրոպական առաջատարը Իտալիան է (35%), երկրորդ տեղում Հունաստանն է (24,6%), եռյակը եզրափակում է Կիպրոսը (20%):Զբոսաշրջային օպերատորների տվյալներով՝ դեպի Եվրոպա ճանապարհորդելու համար ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված միավորված երթուղիներն անցնում են Ստամբուլով, Բելգրադով և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքներով՝ Երևան, Բաքու, Թբիլիսի: Միավորված թռիչքներ են իրականացվում նաև Դուբայով, Աբու Դաբիով, Կատարով:2025 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկները շենգենյան երկրների հյուպատոսություններում ստացել են 618,8 հազար վիզա, ինչը նախորդ տարվա համեմատ շատ է 14,2%-ով, մերժումները կազմել են 6,4%։Որակյալ կապն առանցքային հարց է զբոսաշրջիկների, այդ թվում՝ ՀՀ այցելողների համար. Բորոդին
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103970510_202:0:2933:2048_1920x0_80_0_0_d826fb2a855dd090b290391276c464c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, ռուսաստան, ամառ, ամառային հանգիստ, չվերթ, թռիչք
եվրոպա, ռուսաստան, ամառ, ամառային հանգիստ, չվերթ, թռիչք
Ռուսաստանցիները Եվրոպայի ո՞ր երկրներն են նախընտրում ամառային հանգիստն անցկացնելու համար
15:39 29.06.2026 (Թարմացված է: 15:40 29.06.2026) Եվրոպական ուղևորությունների երթուղիներն անցնում են նաև Երևանով։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Եվրոպա մեկնող ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են ծովափնյա հանգիստը համատեղել էքսկուրսիաների հետ. այս ամռանը նրանք նախապատվությունը տալիս են Իտալիային, Հունաստանին և Չեռնոգորիային։ Այս մասին հայտնում են զբոսաշրջային օպերատորները:
«Չի կարելի Եվրոպան անվանել ուղղությունների առաջատար. աճ չենք տեսնում, թեև փոքր տեղաշարժ ընդհանուր առմամբ կա։ Հիմնական պահանջարկը վերաբերում է Չեռնոգորիային և Հունաստանին։ Լողափեր ունեցող Չեռնոգորիան ընտրում են առանց վիզայի ու մատչելի (թեկուզև միավորված) թռիչքների համար: Իսկ Հունաստանը մնում է Եվրոպայի միակ երկիրը, որը զբոսաշրջային օպերատորների համար պահպանել է հավատարմագրումը, և մենք կարող ենք վիզայի համար փաստաթղթեր ներկայացնել։ Դա նպաստում է վաճառքին», - «Space Travel» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մուրադյանի խոսքը մեջբերում է RTN btb-կայքը։
Լրատվամիջոցը նշում է, որ այժմ Հունաստան կարելի է հասնել մի քանի եղանակով։
Պահանջարկ ունեն դեպի թուրքական Դալաման կամ Բոդրում ուղիղ թռիչքները, որից հետո լաստանավով մեկնում են հունական կղզիներ։
Փորձագետի խոսքով՝ զբոսաշրջիկների շրջանում աճում է մեկ ուղևորության շրջանակում համակցված տուրերի տարբերակի գրավչությունը։
«Ռուսկի Էքսպրես» ընկերությունում ամառային սեզոնի եվրոպական առաջատարը Իտալիան է (35%), երկրորդ տեղում Հունաստանն է (24,6%), եռյակը եզրափակում է Կիպրոսը (20%):
Զբոսաշրջային օպերատորների տվյալներով՝ դեպի Եվրոպա ճանապարհորդելու համար ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված միավորված երթուղիներն անցնում են Ստամբուլով, Բելգրադով և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքներով՝ Երևան, Բաքու, Թբիլիսի: Միավորված թռիչքներ են իրականացվում նաև Դուբայով, Աբու Դաբիով, Կատարով:
2025 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկները շենգենյան երկրների հյուպատոսություններում ստացել են 618,8 հազար վիզա, ինչը նախորդ տարվա համեմատ շատ է 14,2%-ով, մերժումները կազմել են 6,4%։