https://arm.sputniknews.ru/20260626/vorakjal-kapn-arancqajin-harc-e-zbvosashrjikneri-ajd-tvum-hajastan-ajcelvoghneri-hamar-103888032.html
Որակյալ կապն առանցքային հարց է զբոսաշրջիկների, այդ թվում՝ ՀՀ այցելողների համար. Բորոդին
Որակյալ կապն առանցքային հարց է զբոսաշրջիկների, այդ թվում՝ ՀՀ այցելողների համար. Բորոդին
Sputnik Արմենիա
ԱՊՀ երկրների միջև զբոսաշրջային հոսքերի աշխուժացում է նկատվում։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T16:22+0400
2026-06-26T16:22+0400
2026-06-26T17:01+0400
հայաստան
զբոսաշրջիկ
արբանյակ
ալեքսեյ բորոդին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103878760_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fb2af9ad8f592b5d9036bb649101e7b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Որակյալ կապ ապահովելու հարցն առանցքայիններից մեկն է դառնում զբոսաշրջիկների, այդ թվում՝ Հայաստան այցելողների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կապի ոլորտում տարածաշրջանային գործակցության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բորոդինը ԱՊՀ տնտեսական խորհրդի 110-րդ նիստի շրջանակում։Նրա խոսքով՝ ԱՊՀ տարածքում զբոսաշրջային ուղևորությունների մեծ աշխուժություն է նկատվում։Նա տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում ԱՊՀ երկրների քաղաքացիների համար միջազգային ռոումինգում կապի ծառայությունների արդար սակագների ձևավորման ուղղությամբ։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում արդեն մշակվել են համապատասխան կանոնները, որոնք ուժի մեջ պետք է մտնեն 2027 թվականին։«Մենք արդեն մշակում ենք այն հարցը, որպեսզի ԱՊՀ այն պետությունները, որոնք ԵԱՏՄ կազմում չեն, նույնպես կարողանան միանալ սակագնային այս մեխանիզմներին, և կապի ծառայություններն ավելի մատչելի դառնա բոլոր քաղաքացիների համար»,- ասաց նա։Մայիսին ՀՀ է այցելել 10%-ով շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածումԲորոդինը նաև նշեց, որ ԱՊՀ երկրներում աստիճանաբար անցնում են արբանյակային կապի համակարգերի օգտագործման. խոսքը այնպիսի նախագծերի մասին է, ինչպիսիք են Starlink-ը, OneWeb-ը, ինչպես նաև նոր արբանյակային համակարգը, որը զարգացնում է Amazon-ը։«Այս համակարգերը գործելու են մեր երկրների բջջային օպերատորների հետ փոխգործակցությամբ։ Դա թույլ կտա զգալիորեն պարզեցնել կապի ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների համար և ընդլայնել ծածկույթը դժվարհասանելի վայրերում»,-պարզաբանել է նա։Փորձագետն ընդգծեց, որ արբանյակային կապը հատկապես պահանջված է լեռնային տեղանքներում և հեռավոր շրջաններում, որտեղ բջջային ցանցը շարունակում է անկայուն մնալ։«Երբ մարդը գնում է լեռներ, դժվարհասանելի շրջաններ կամ տայգա, առանց արբանյակային կապի հաճախ պարզապես հնարավոր չէ»,- նշեց նա։Մասնագետն ակնկալում է, որ առաջիկա տարիներին միջպետական մակարդակով կընդունվեն փաստաթղթեր, որոնք կսահմանեն ԱՊՀ երկրներում նման ծառայությունների մատուցման միասնական սկզբունքները։ԵԱԶԲ–ն մտադիր է ներդրումներ անել Հայաստանի լոգիստիկայի և զբոսաշրջության ոլորտներում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103878760_190:0:1630:1080_1920x0_80_0_0_8143bb1791d66358e6cb958b782847f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջիկ, արբանյակ, ալեքսեյ բորոդին, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, զբոսաշրջիկ, արբանյակ, ալեքսեյ բորոդին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Որակյալ կապն առանցքային հարց է զբոսաշրջիկների, այդ թվում՝ ՀՀ այցելողների համար. Բորոդին
16:22 26.06.2026 (Թարմացված է: 17:01 26.06.2026) ԱՊՀ երկրների միջև զբոսաշրջային հոսքերի աշխուժացում է նկատվում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Որակյալ կապ ապահովելու հարցն առանցքայիններից մեկն է դառնում զբոսաշրջիկների, այդ թվում՝ Հայաստան այցելողների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կապի ոլորտում տարածաշրջանային գործակցության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բորոդինը ԱՊՀ տնտեսական խորհրդի 110-րդ նիստի շրջանակում։
Նրա խոսքով՝ ԱՊՀ տարածքում զբոսաշրջային ուղևորությունների մեծ աշխուժություն է նկատվում։
«Այսօր զբոսաշրջային ուղևորությունների ռեկորդային ծավալներ են գրանցվում ոչ միայն Ռուսաստանից, այլև ԱՊՀ բոլոր երկրների միջև՝ դեպի Բելառուս, Ուզբեկստան, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան։ Ուստի որակյալ կապի ապահովման հարցերն առաջին պլան են մղվում»,- ասաց Բորոդինը։
Նա տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում ԱՊՀ երկրների քաղաքացիների համար միջազգային ռոումինգում կապի ծառայությունների արդար սակագների ձևավորման ուղղությամբ։ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում արդեն մշակվել են համապատասխան կանոնները, որոնք ուժի մեջ պետք է մտնեն 2027 թվականին։
«Մենք արդեն մշակում ենք այն հարցը, որպեսզի ԱՊՀ այն պետությունները, որոնք ԵԱՏՄ կազմում չեն, նույնպես կարողանան միանալ սակագնային այս մեխանիզմներին, և կապի ծառայություններն ավելի մատչելի դառնա բոլոր քաղաքացիների համար»,- ասաց նա։
Բորոդինը նաև նշեց, որ ԱՊՀ երկրներում աստիճանաբար անցնում են արբանյակային կապի համակարգերի օգտագործման. խոսքը այնպիսի նախագծերի մասին է, ինչպիսիք են Starlink-ը, OneWeb-ը, ինչպես նաև նոր արբանյակային համակարգը, որը զարգացնում է Amazon-ը։
«Այս համակարգերը գործելու են մեր երկրների բջջային օպերատորների հետ փոխգործակցությամբ։ Դա թույլ կտա զգալիորեն պարզեցնել կապի ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների համար և ընդլայնել ծածկույթը դժվարհասանելի վայրերում»,-պարզաբանել է նա։
Փորձագետն ընդգծեց, որ արբանյակային կապը հատկապես պահանջված է լեռնային տեղանքներում և հեռավոր շրջաններում, որտեղ բջջային ցանցը շարունակում է անկայուն մնալ։
«Երբ մարդը գնում է լեռներ, դժվարհասանելի շրջաններ կամ տայգա, առանց արբանյակային կապի հաճախ պարզապես հնարավոր չէ»,- նշեց նա։
Մասնագետն ակնկալում է, որ առաջիկա տարիներին միջպետական մակարդակով կընդունվեն փաստաթղթեր, որոնք կսահմանեն ԱՊՀ երկրներում նման ծառայությունների մատուցման միասնական սկզբունքները։