00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՊՆ ղեկավարը մանրամասներ է հայտնել ՀՕՊ համակարգի կատարելագործման աշխատանքի վերաբերյալ

Բաժանորդագրվել
ՌԴ նախարարը նշել է, որ իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար միասնական տեղեկատվական միջավայր է ստեղծվում։
ՌԴ ԶՈւ բոլոր զորամիավորումներով ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) դեմ պայքարի համալիր և շարակարգված համակարգ։ ՀՕՊ համակարգի կատարելագործման ակտիվ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են նաև անօդաչու համակարգերի զորքերի զարգացմանն ու հատուկ ռազմական գործողության գոտում ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովմանը։
«Իրավիճակը փոխվում է յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ։ Բոլոր զորախմբերում մարտավարական որսացող սարքերի պաշտպանության շարակարգված համակարգ է ստեղծվել։ Շարժական կրակային խմբեր, որոնք նախևառաջ զինված են FPV որսացող սարքերով։ Մենք այժմ ակտիվորեն դա ենք ներդնում», – հայտարարել է ՌԴ նախարարը՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցառումները։
Նրա խոսքով՝ ակտիվորեն միասնական տեղեկատվական միջավայր է ստեղծվում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
«Մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել (սկսած մարտավարական օղակից և այլն) ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել թիրախը, տեսնել ողջ իրավիճակը, կառավարել մարտական ​​գործողությունները մարտավարական մակարդակում և այլն», – պարզաբանել է Բելոուսովը։
ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ
ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է, որ ԱԹՍ–ների հակազդման համակարգը ՀՕՊ միասնական համակարգի է վերածվում բազմաթիվ տարրերով, որոնք սպասարկում են տարբեր խնդիրներ։
Բելոուսովն ընդգծել է, որ արհեստական ​​բանականության ներդրումը ռազմական ոլորտում ՌԴ ՊՆ առաջնահերթ նախագծերից մեկն է։
«ԱԲ–ն դրոններում այսօր հիմնականում կիրառվում է երկու տարբերակով։ Առաջինն այն ամենն է, ինչ վերաբերում է պատկերների ճանաչմանն ու թիրախների ավտոմատ որսին, իսկ երկրորդը նավիգացիան է։ Նեյրոնային ցանցերը պետք է ուսուցանվեն», – ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ ակտիվորեն ներդրվում է DС ծրագրային և ապարատային համալիրը, որը անօդաչու համակարգերի բոլոր ստորաբաժանումների համար համալրվում է տարատեսակ տվյալներով և տեղեկատվությամբ։ Բելոուսովի խոսքով` արհեստական ​​​​բանականության հնարավորությունները օգտագործվում են նաև Ռուսաստանի զինված ուժերի մի շարք առաջադրանքներ կատարելու համար։
Բելոուսովը նշել է, որ պաշտպանության նախարարությունը ակտիվորեն աջակցում է առաջնագծում անօդաչուների և ցամաքային ռոբոտացված համակարգերի արտադրման և կատարելագործման լաբորատորիաների ստեղծմանը և զարգացմանը։
ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ուկրաինական 213 անօդաչու թռչող սարք
Բելոուսովը պարզաբանել է, որ նման նախագծերը ֆինանսավորվում են բաղադրիչների, պահեստամասերի, 3D տպիչների և այլ սարքավորումների գնման համար։
Մեկնաբանելով Ռուսաստանի զինված ուժերում ստեղծված անօդաչու համակարգերի աշխատանքը՝ նախարարը նշել է, որ այդ ստորաբաժանումները ցույց են տվել իրենց արդյունավետությունը, այն երեք անգամ ավելի բարձր է, քան սովորական ստորաբաժանումներինը։
Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը անօդաչու համակարգերի ուժեր է ստեղծում՝ որպես առանձին զորատեսակ։ ՊՆ–ն իր հերթին հայտարարեց Ռուսաստանում անօդաչու համակարգերի առաջին բարձրագույն ռազմական ուսումնարանը բացելու ծրագրերի մասին։
Լրահոս
0