ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ

© Sputnik / Виталий Белоусов
Բաժանորդագրվել
Անօդաչուները խոցվել են Ռուսաստանի 13 մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում 660 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի մարզերի, Սև և Ազովի ծովերի օդում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Վորոնեժի, Տուլայի, Ռյազանի, Աստրախանի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Սև և Ազովի ծովերի երկնքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
