00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին. Նիկոլ Փաշինյան

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
Բաժանորդագրվել
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Ալեն Սիմոնյանի հետ կապված ինչ ծրագրեր կան։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Կուսակցության վարչության նիստից հետո այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցեին։
Նա նշեց, որ նրանց թեկնածություններն ընտրվել են քննարկման և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում։
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի պաշտոնին, Փաշինյանն ասաց, որ թեկնածունները կառաջադրվեն ու կրկին կընտրվեն փակ, գաղտնի քվերակության արդյունքում։
Ավելի վաղ ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: Թեկնածուներից էին եղել նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` Ալեն Սիմոնյանը կփոխարինի՞ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին նրա առողջական խնդիրների հիմքով։
«Չկա նման խնդիր»,– ասաց Փաշինյանը։
Հարցին` ի՞նչ ծրագրեր կան Ալեն Սիմոնյանի հետ կապված, ՀՀ վարչապետը պատասխանեց` դեռ պետք է քննարկեն։

«Ինքն էլ պետք է որոշում կայացնի, մենք էլ։ Մեր կարծիքները կհամադրենք, կհասկանանք։ Շատ կարևոր է, որ մենք` որպես քաղաքական թիմ, ունենանք ոչ միայն այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, քանի որ մեր թիմում այս պահին ԱԺ երկու նախկին նախագահներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»,– ասաց նա։

Լրագրողները նաև հարցրին` արդյոք անձնական խնդիրներ չե՞ն եղել իր և Ալեն Սիմոնյանի միջև, Փաշինյանին այդ հարցը զարմացրեց. «Իհարկե չեն եղել։ Ո՛չ, բացարձակապես»։
ՀՀ նախագահի պաշտոնն Ալեն Սիմոնյանի համար երազանք կմնա՞. «Ժողովուրդ»
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0