00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պակիստանի ՌՕՈւ–ն հարվածներ է հասցրել Աֆղանստանին. տասնյակներ զոհեր և վիրավորներ կան

Բաժանորդագրվել
Ավելի վաղ Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտարարել էր, որ երկրի անվտանգության ուժերը «լավ պլանավորված» ցամաքային գործողություն են իրականացրել Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով։
Կիրակի երեկոյան Աֆղանստանի Պակտիա նահանգում Պակիստանի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը։ Այս մասին հայտնում է աֆղանականAriana News պորտալը։
«Ականատեսների խոսքերով՝ Պակիստանի գիշերային ավիացիոն գրոհի հետևանքով Պակտիա նահանգում զոհվել է մինչև 30 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Ավելի քան 100 մարդ վիրավոր են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռմբակոծվել է Ծամկանի շրջանի Մանդի-Խեյլ գավառը։ Տեղի բնակիչը հայտնել է, որ նախորդ կեսգիշերին մոտ բնակելի շենք է ավերվել, որտեղ գրանցվել են ամենամեծ թվով զոհերը։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիհուլլահ Մուջահեդի խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել Պակտիա, Պակտիկա և Խոստ նահանգները։
Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը երեխաներ են
Ավելի վաղ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել էր, որ երկրի անվտանգության ուժերը «լավ պլանավորված» ցամաքային գործողություն են իրականացրել Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով, որին հաջորդել են սահմանամերձ շրջանում «ահաբեկիչների ապաստարաններին» հասցված թիրախային հարվածները։
Լրահոս
0